русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
18 մարտի 2017թ. շաբաթ, ԲԿ
Ի օր Մեծի պահոց
Սրբոցն Յովհաննու Երուսաղեմայ հայրապետին եւ հայրապետին մերոյ Յովհաննու Օձնեցւոյն եւ վարդապետացն մերոց Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի Տաթեւացւոյն









Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386)
id295Հայ մեծ աստվածաբան, փիլիսոփա և ուսուցչապետ ս. Հովհան Որոտնեցին՝ Սյունյաց մեծ իշխան Իվանե Օրբելյանի որդին, ծնվել է Որոտան գավառում: Ուսանել է Գլաձորի համալսարանում, այնուհետև իր ուսուցիչների մահից հետո փոխադրվել Որոտնավանք:

Ս. Հովհան Որոտնեցի և ս. Գրիգոր Տաթևացի
Երևան, ձեռ. 3295, էջ 9բ, Ժողովածու, XVIII դ.

Իր ծավալուն գործունեության ընթացքում Որոտնեցին հիմնադրել է Տաթևի համալսարանը և Ապրակունիսի բարձրագույն վանական դպրոցը: Պայքարել է Հայ Եկեղեցու ազգային և դավանական ինքնուրույնության համար: Հեղինակել է բազմաթիվ փիլիսոփայական երկեր, ճառեր, քարոզներ ու մեկնություններ, որոնց մեծ մասը նրա մահից հետո խմբագրել, բազմացրել և այդպիսով կորստից փրկել է Որոտնեցու մեծ աշակերտը՝ ս. Գրիգոր Տաթևացին:




 
sacredtradition.am