русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
22 մարտի 2017թ. չորեքշաբթի, ԴԿ
ԻԴ օր Մեծի պահոց: Միջինք




ՄԻՋԻՆՔ
id577Այս անունն է կրում Մեծ պահքի տևողության մեջտեղի օրը՝ չորրորդ շաբաթվա չորեքշաբթին: Այս օրվանից մինչև Ղազարոսի հարության տոնը Խաղաղական ժամերգության «Ի Քէն հայցեմք» շարականից հետո երգվում են «Ստեղի»՝ ծանր, հանդիսավոր ձայնեղանակով շարականների հատվածներ, որոնք ընտրված են ըստ օրվա ձայնի և յուրաքանչյուր ձայնի հանդիպող հաջորդ օրվա հետ ավելանում են ևս մեկ տնով:
Բարեպաշտական առումով Միջինքը որոշակի ինքնահաշվետվության օր է պահքի անցած ժամանակը գնահատելու և այն առանց թուլացնելու շարունակելու վճիռն ամրապնդելու համար: Ուստի և այս օրը յուրահատուկ հոգեբանական դադարի պահ է, ոմանց համար էլ՝ պահքն ընդհատելու, մինչև իսկ խրաճանքների դիմելու առիթ, ինչը, սակայն, հիմնված չէ սրբազան ավանդության վրա և բնավ չի խրախուսվում Եկեղեցու վարդապետների կողմից:




 
sacredtradition.am