русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
10 դեկտեմբերի 2022թ. շաբաթ, ԳԿ
Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ սքանչելագործ հայրապետին



Ս. ՆԻԿՈՂԱՅՈՍ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ (+IV դ.)
id367Ս. Նիկողայոսը եղել է Փոքր Ասիայի Մյուռա քաղաքի եպիսկոպոսը: Նա բարեպաշտ ծնողների զավակ էր: Մանուկ հասակից աչքի է ընկել իր հրաշագործություններով: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր քեռու կողմից:

Ս. Նիկողայոս Սքանչելագործ
Երևան, ձեռ. 508բ, էջ 44ա, Ճաշոց, 1460 թ., Արծկե
Ծաղկող՝ Մինաս

Ս. Նիկողայոսը մեծ սեր է տածել մանուկների հանդեպ և զարմանալի հրաշքներով հաճախ մխիթարել է աղքատ երեխաներին: Նման հրաշքների հետ կապված նրա համբավը վերաճել է համաեվրոպական, այժմ՝ համաշխարհային ավանդության՝ ի դեմս «Սանտա Կլաուսի» (մեզանում ընդունված Ձմեռ պապը), որը նրա մանկականացված անվանումն է: Նրա հետ կապված շատ ուրիշ հրաշքներ են պատմվում: Հայտնի է որպես նավաբեկյալների ազատարար:
Ս. Նիկողայոս Սքանչելագործը խաղաղությամբ վախճանվել է IV դ.: Նրա մասունքները տեղափոխվել են Իտալիայի Պառի քաղաքը, որտեղ նրա անունով մեծ եկեղեցի է կառուցվել:


 
sacredtradition.am