Ս. Թադեոս առաքյալ
Ս. Էջմիածնի գանձատուն, XVIII դ.: Հեղինակ՝ Հովնաթան Հովնաթանյան
Հիսուսի համբարձումից հետո ս. Թադեոսը եկավ Եդեսիա և ծանր ախտից բժշկեց Աբգար թագավորին: Նա մեր երկիր բերեց այն սուրբ գեղարդը, որով, ըստ ավանդության, խոցել են խաչված Քրիստոսի կողը:
Եդեսիա քաղաքում ս. Թադեոսը աթոռ հիմնեց և եպիսկոպոսձեռնադրեց Ադդե անունով մի մարդու: Այնուհետև Աբգարի նամակով նա եկավ Արտազ գավառ՝ հայոց Սանատրուկ թագավորի մոտ: Այդտեղ քարոզելուց և արքային ու նրա դստերը՝ Սանդուխտինդարձի բերելուց հետո առաքյալը շարունակեց իր ճանապարհը դեպի արևելք: Եղավ Աղվանքում, ապա վերադարձավ Սանատրուկի նստավայրը՝ բազում աշակերտներ թողնելով իր ետևից: Աբգարիմահից հետո, սակայն, Սանատրուկը ուրացավ իր հավատը և ծանր հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ: Նախ նահատակվեց նրա դուստր Սանդուխտը, ապա նաև՝ ս. Թադեոս առաքյալը՝ 46 թ.:
Ս. Թադեոս առաքյալի աջը
XVII դ.: Ս. Էջմիածնի գանձատուն