հայերեն  english    
ЦЕРКОВНЫЙ КАЛЕНДАРЬ
ЦЕРКОВНЫЙ КАЛЕНДАРЬ / СУТОЧНОЕ БОГОСЛУЖЕНИЕ / ПОЛУНОЩНИЦА
19 марта 2017г. воскресенье
Четвертое воскресенье Великого поста (Воскресенье об Управителе)

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԵՐԳ ԳԻՇԵՐԱՅԻՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Յիշեսցուք ի գիշերի զանուն Քո, Տէ՛ր:
Բղխեսցեն սիրտք մեր զբան բարի, եւ լեզուք մեր պատմեսցեն զգործս երկնաւոր Թագաւորիդ:
Ի մէջ գիշերի յարուցեալ՝ խոստովանեսցուք զՔեզ, Տէ՛ր:
Զաղօթս մեր տացուք Քեզ, Տէ՛ր, ի գաւիթս Քո ի մէջ նոր Երուսաղեմի:
Ի գիշերի համբարձցուք զձեռս մեր սրբութեամբ առ Քեզ, Տէ՛ր:
Ի ձայն գոհութեան, ամենա՛յն հոգիք, օրհնեցէ՛ք զՏէր:
Փոխ. Զարթի՛ք, փա՛ռք իմ, զարթի՛ք, եւ ես զարթեայց առաւօտուց. ալէլուիա:
Զարթի՛ք ընդ զուարթունս, մանկու՛նք վերինն Սիոնի. ալէլուիա:
Զարթի՛ք, որդի՛ք լուսոյ, ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալէլուիա:
Զարթի՛ք, փրկեա՛լք արեամբ, եւ տո՛ւք զփառս Փրկողին. ալէլուիա:
Զարթի՛ք, նո՛ր ժողովուրդք՝ նոր երգս առեալ Նորոգողին. ալէլուիա:
Զարթի՛ք, հարսո՛ւնք հոգւով՝ սպասեալք գալոյ սուրբ Փեսային. ալէլուիա:
Զարթի՛ք, վառեա՛լք լուսով, ըստ իմաստուն սուրբ կուսանացն. ալէլուիա:
Զարթի՛ք, պատրաստեցէ՛ք իւղ լապտերաց ջերմ արտասուս. ալէլուիա:
Զարթի՛ք եւ մի՛ ննջէք, նման յիմար կուսից նիրհէք. ալէլուիա:
Զարթի՛ք, երկիր պագցուք եւ արտասուօք զայս ասասցուք. ալէլուիա:
Փոխ. Զարթի՛ր, ընդէ՞ր ննջես, Տէ՛ր, մի՛ մերժեր զմեզ ի սպառ:
Արի՛, Տէ՛ր, օգնեա՛ մեզ. տացուք անուանդ Քում զփառս:
Այժմ եւ յաւէտ Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն. ամէն:
Փոխ. Զարթուցեալքս ի զբաղմանէ գիշերային հանգստենէ:
Շնորհեսցէ մեզ մարդասէր Տէր մխիթարութիւն եւ ի սփոփանս Եկեղեցւոյ:
Ահիւ եւ դողութեամբ կացցուք ի յաղօթս:
Եկեալ խոստովանեսցուք զյանցանս:
Եւ գտցուք ի Քրիստոսէ զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն:
Կցորդ. Անբաժանելի եւ համագոյ Երրորդութեանդ, համաձայնեալք ընդ զօրս երկնից, փառս մատուցանեմք:
Փա՜ռք Քեզ, որ յանարուեստ յաթոռ բարձրացեալ՝ հանգչիս, սո՛ւրբ Աստուած՝ հզօր եւ սքանչելագործ:
Փա՜ռք Քեզ, որ յանէից գոյացուցեր զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ անճառ Հօր անեղ Որդի:
Փա՜ռք Քեզ, որ տեսչութեամբ խնամես զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ Բղխումն անսպառ աղբեր:
Տէ՛ր, ժողովրդապետք Եկեղեցւոյ ի Քէն հայցեն՝ ասելով. «Հովի՛ւ բարի, ողորմեա՛ բանաւոր հօտի»:

Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԵՐԳ ԱՂՕԹԱԿԱՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Առաւօ՛տ լուսոյ, Արեգա՛կն արդար, առ իս լո՛յս ծագեա:
Բղխո՛ւմն ի Հօրէ, բղխեա՛ ի հոգւոյս բան Քեզ ի հաճոյս:
Գա՛նձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտո՛ղ զիս արա:
Դուռն ողորմութեան դաւանողիս բա՛ց, դասեցո՛ վերնոցն:
Երրեա՛կ միութիւն, եղելո՛ց խնամող, եւ ի՛նձ ողորմեա:
Զարթիր, Տէ՛ր, յօգնել. զարթո՛ զթմրեալս՝ զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկա՛լ զիս, գթա՛ծ, ընկա՛լ, ողորմա՛ծ, ընկա՛լ, մարդասէ՛ր:
Թագաւո՛ր փառաց, թողութեա՛նց տուող, թո՛ղ ինձ զյանցանս:
Ժողովո՛ղ բարեաց, ժողովեա՛ եւ զիս ժողովս անդրանկաց:
Ի Քէն, Տէ՛ր, հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:
Լե՛ր կեանք մեռելոյս, լոյս՝ խաւարելոյս, լուծանող՝ ցաւոյս:
Խորհրդո՛ց գիտող, խաւարիս շնորհեա՛ խորհուրդ լուսաւոր:
Ծնո՛ւնդ Հօր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ ծագեա՛ լոյս փառաց:
Կենարա՛ր Փրկիչ, կեցո՛ զմեռեալս, կանգնեա՛ զգլորեալս:
Հաստեա՛ հաւատով, հաստատեա՛ յուսով, հիմնեցո՛ սիրով:
Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ. ձիր բարեաց շնորհեա՛:
Ղամբարամբ լուսոյ, ղեկավա՛ր ճարտար, ղօղեալս ամրացո՛:
Ճառագա՛յթ փառաց, ճանապա՛րհ ինձ ցոյց՝ ճեպել ի յերկինս:
Միածի՛նդ Հօր, մո՛յծ զիս յառագաստ մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք յահագին աւուրն, յիշեա՛ զիս, Քրիստո՛ս:
Նորոգո՛ղ հնութեանց, նորոգեա՛ եւ զիս, նորո՛գ զարդարեա:
Շնորհատո՛ւ բարեաց, շնորհեա՛ զքաւութիւն, շնորհեա՛ զթողութիւն:
Ուրախացո՛, Տէ՛ր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին չար սերմանց նորին չորացո՛ զպտուղն:
Պարգեւի՛չ բարեաց, պարգեւեա՛ իմոց պարտեացս թողութիւն:
Ջո՛ւր շնորհեա աչացս՝ ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել զյանցանս:
Ռետի՛նդ քաղցու, ռամ հոգւոյս արբո՛, ռա՛հ ցոյց ինձ լուսոյ:
Սէ՛ր անուն Յիսուս, սիրով Քով ճմլեա՛ սիրտ իմ քարեղէն:
Վասն գթութեան, վասն ողորմութեան վերստի՛ն կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ տո՛ւր ինձ յագենալ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս:
Րաբո՛ւնդ երկնաւոր, րոտեա՛ զաշակերտս րամից երկնայնոց:
Ցօղ արեան Քո, Տէ՛ր, ցօղեա՛ ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:
Ււծեալս մեղօք ւիւծեալ աղաչեմ ւիւսել ինձ բարիս:
Փրկի՛չ բոլորից, փութա՛ զիս փրկել փորձութեանց մեղաց:
Քաւի՛չ յանցանաց, քաւեա՛ զօրհնաբանս՝ Քեզ երգել զփառս:
Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեամբ յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ԿԱՆՈՆ «Տէր ապաւէն», ԳՁ (սաղմոս ՁԹ-ՃԵ)
Յարիցէ Աստուած եւ ցրուեսցին ամենայն թշնամիք Նորա, փախիցեն ատելիք Նորա յերեսաց Նորա:


ԿԱՆՈՆԱԳԼՈՒԽ


ՍԱՂՄՈՍ ՃԵ
Խոստովա՛ն եղերուք Տեառն, զի քաղցր է. ալէլուիա. զի յաւիտեան է ողորմութիւն Նորա. ալէլուիա:
Ո՞ խօսեսցի զզօրութիւն Տեառն, լսելի արասցէ զամենայն օրհնութիւնս Նորա:
Երանի՜ ոյք պահեն զիրաւունս եւ առնեն զարդարութիւն յամենայն ժամ:
Յիշեա՛ զմեզ, Տէ՛ր, ընդ հաճոյս ժողովրդեան Քո եւ ա՛յց արա մեզ ի փրկութեան Քում:
Տեսցուք մեք զքաղցրութիւն ընտրելոց Քոց, ուրախ եղիցուք մեք յուրախութիւն ազգի Քո եւ գովիցուք մեք ի ժառանգութեան Քում:
Մեղաք մեք ընդ հարսն մեր, անօրինեցաք եւ յանցեաք:
Փոխ. Մատնեաց զնոսա ի ձեռս հեթանոսաց. տիրեցին նոցա ատելիք իւրեանց, եւ թշնամիք իւրեանց նեղեցին զնոսա, եւ խոնարհ եղեն ի ներքոյ ձեռաց նոցա. ալէլուիա, ալէլուիա:
Բազում անգամ փրկեաց զնոսա, եւ նոքա դառնացուցին զնա ի խորհուրդս իւրեանց եւ կորացան յանօրէնութեան իւրեանց:
Հայեցաւ Տէր ի նեղութիւնս նոցա ի լսել ձայնի աղօթից նոցա:
Յիշեաց զուխտ Իւր եւ զղջացաւ ըստ բազում ողորմութեան Իւրում եւ ետ զնոսա ի գթութիւնս առաջի ամենայն գերչաց նոցա:
Փրկեա՛ զմեզ, Տէ՛ր Աստուած մեր, եւ ժողովեա՛ զմեզ ի հեթանոսաց:
Խոստովան եղիցուք անուան Քում սրբոյ եւ պարծեսցուք յօրհնութիւնս Քո:
Օրհնեա՜լ Տէր Աստուած Իսրայելի յաւիտեանս յաւիտենից:
Եւ ասասցէ ամենայն ժողովուրդն՝ եղիցի՜, եղիցի՜:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:

ԵՐԳ
Ճառագա՛յթ փառաց Էին,
Որ ըստ բնութեանս մարդկային
Տագնապեցար ի գիշերին,
Աղօթեցեր առ Հայր յերկինս.
Ծագեա՛ ի մեզ զլոյսդ երկնային
Եւ փարատեա՛ զերկիւղ չարին,
Մասունք հոգւոց մեր եւ մարմին
Յերկիւղ Քո սուրբ բեւեռեսցին:

Մերձեալ Յուդաս, որ մատնելոց,
Հանդերձ դասուն փարիսեցւոց,
Անկան նման ստորանկելոցն,
Որք յաւիտեան չեն կանգնելոց:
Յուդաս՝ նենգաւ համբուրելով,
Առիթ մահու նշան տալով,
Փոխան սիրոյ զՆա մատնելով,
Չար ընդ բարւոյ վճարելով:

Յայնժամ առ գութ սիրոյն Պետրոս
Զծառային՝ անուն Մաղքոս,
Եհատ սուսերբ զականջն աջոյ,
Որ ոչ լուաւ Տեառն իւրոյ.
Իսկ Տէրն մեր արագապէս
Յունկն մերձեալ բժշկապէս՝
Առողջացոյց աստուածապէս,
Զոր ոչ տեսին կուրացն հանդէս:

Նոր հօտին փոքու ցրուեալ,
Քանզի զՀովիւն քաջ հարեալ,
Պետրոս միայն զհետ երթեալ,
Ի յաղջկանէ վիմին շարժեալ:
Նշանակեալ հաւն խօսէր,
Առ ի Պետրոս Տէրն ակնարկէր.
Զբանն յիշէր, դառն արտասուէր,
Ի գլորմանէն դարձեալ կանգնէր:

Շնորհեալ վիմին Եկեղեցւոյ,
Զոր պահեցեր ի հոսելոյ
Եւ կանգնեցեր ի գլորելոյ
Վասն սրտիւն արտասուելոյ,
Կանգնեա՛ եւ զիս, Տէ՛ր, ընդ նմին
Ի գլորմանէ սայթաքողին՝
Տալով աչացս յորդ արտասուս
Եւ ջուր նման ծովու՝ գլխոյս:

Ո՜վ, կամաւ զԱնկապելին,
Կապեալ զձեռս Արձակողին,
Ի յապարանսն տանէին
Կայիափայ եւ Աննային:
Ծառայն զերեսն այն ապտակէր,
ՅՈրմէ սրովբէն թեւասքողէր,
Թուք արձակեալ պիղծ բերանովն
ՅԱյն, որ կուրին լոյս ծագեաց թքովն:

Տարածեալ ձեռք ընդ ձեռաց,
Ոտք ընդ ոտից ընթանալեաց,
Փայտ ընդ փայտի, դառն պտղոյ
Կեանք ընդ մահու փոխարկելով՝
Ի մէջ երկուց անօրինաց
Կայր մերկացեալ տուողն օրինաց,
ԶՈր ոչ տեսին ազգն կուրաց՝
Բայց ի միոյն յաւազակաց:

Րոպէից արեգականն
Զտիւն արար գիշերանման,
Զստուերն քող արկ մերկութեանն,
Զի մի՛ տեսցէ ակն անարժան:
Ի միջօրեայն նսեմացաւ,
Յորժամ Ադամ մեղօք մեռաւ.
Ի յիններորդն ի լոյս դարձաւ,
Յորժամ մահուամբ մահն լուծաւ:

Ցօղէր արտօսր ցաւագին
Մայր Տեառն, որ կայր մերձ առ խաչին,
Յորժամ լսէր զծարաւին
Բարբառելոյ իւր Միածնին:
Ետուն քացախ խառնեալ լեղի
Այնմ, որ բղխեաց գետ յԱդենի
Եւ ի վիմէն վտակ բարի
Արբոյց տոհմին դառնացողի:

Ւիւծեալ յերրորդ ժամու օձին
Զմիտս նախնւոյ մօրն Եւայի,
Ի վեցն անկեալ մարդն առաջին
Հաւանական բանիւ նորին,
Ի սոյն ժամու՝ Տէրն ի խաչին,
Զի քաւեսցէ զմեղս նոցին:
Եւ յորժամ ել Ադամն հին,
Եդ զաւազակն ի մէջ դրախտին:

Փարելի բարբառ ընդ իմ
«Էլի, Էլի» առ Հայր գոչէր,
Զհոգին կամաւ Հօրն աւանդէր,
Զհոգիս մարդկան նոյն ընծայէր:
Երկիր հիմամբք սասանեցաւ,
Եւ վարագոյրն ընդ մէջ հերձաւ,
Վէմք ի յինքեանց պատառեցան,
Եւ գերեզմանք մահու բացան:

Քարոզի ի սքանչելեացս
Աստուած մարմնով վասն իմ խաչեալ.
Մերով բնութեամբս մեռանի,
Աստուած անմահ խոստովանի:
Կրկնավտակ կողին աղբերբք
Եկեղեցի Իւր հաստատի,
Ջրովն մաքրի, զարիւնն ըմպէ,
ԶՈրդի ընդ Հօր փառաւորէ:

ՍԱՂՄՈՍ Դ
Փոխ. Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց Քոց, եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց:
Ի կարդալ իմում լուար ինձ, Աստուա՛ծ, ըստ արդարութեան. ի նեղութեան ինձ անդորր արարեր. ողորմեա՛ ինձ եւ լո՛ւր աղօթից իմոց:
Որդի՛ք մարդկան, մինչեւ յե՞րբ էք խստասիրտք, ընդէ՞ր սիրէք զնանրութիւն եւ խնդրէք զստութիւն:
Ծաներո՛ւք, զի սքանչելիս արար Տէր սրբոյ Իւրում. եւ Տէր լուիցէ ինձ ի կարդալ իմում առ Նա:
Բարկանայք՝ եւ մի՛ մեղանչէք. զոր ինչ ասէք ի սիրտս ձեր, յանկողինս ձեր զղջացարո՛ւք:
Մատուցէ՛ք պատարագս արդարութեան եւ յուսացարո՛ւք ի Տէր:
Բազումք ասէին, թէ՝ «Ո՞ ցուցցէ մեզ զբարութիւն Տեառն»:
Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց Քոց, եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց:
Ի պտղոյ ցորենոյ, գինւոյ եւ ձիթոյ իւրեանց լցուցեր զնոսա:
Խաղաղութեամբ յայս եւ ի սոյն ննջեսցուք եւ զարթիցուք, զի Դու, Տէ՛ր, միայն առանձին յուսով Քով բնակեցուցեր զմեզ:

ԱՒԵՏԱՐԱՆ ԽԱՉԵԼՈՒԹԵԱՆ
(ԱՁ, ԳՁ)

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Յովհաննու
(գլ. 19.17-37)

Վասն չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի


Եւ նոքա առեալ տանէին զՆա, եւ բարձեալ էր Ինքնին զխաչափայտն եւ ելանէր ի տեղին, որ անուանէր Գագաթան եւ կոչէր եբրայեցերէն Գողգոթա, ուր եւ ի խաչն իսկ հանին զՆա. եւ ընդ Նմա՝ երկուս եւս այլս աստի եւ անտի, եւ ի միջի՝ զՅիսուս:
Գրեաց եւ տախտակ մի Պիղատոս եւ եդ ի վերայ խաչին. եւ էր գրեալ. «Յիսուս Նազովրեցի՝ Թագաւոր Հրէից»:
Զայն տախտակ ընթերցան բազումք ի Հրէից, զի մօտ էր ի քաղաք անդր տեղին, ուր խաչեցաւն Յիսուս. եւ էր գրեալ եբրայեցերէն, դաղմատերէն եւ յունարէն:
Ասեն ցՊիղատոս քահանայապետքն Հրէից. «Մի՛ գրեր՝ «Թագաւոր Հրէից», այլ թէ՝ «Նա ասաց՝ Թագաւոր եմ Հրէից»»:
Պատասխանի ետ Պիղատոս. «Զոր ինչ գրեցի՝ գրեցի»:
Իսկ զինուորքն իբրեւ հանին ի խաչ զՅիսուս, առին զհանդերձս Նորա եւ արարին չորս մասունս, իւրաքանչիւր զինուորի՝ մասն. իսկ զպատմուճանն, քանզի էր առանց կարանի՝ ի վերուստ փորանկեալ ամենեւին, ասեն ցմիմեանս. «Մի՛ պատառեսցուք զայդ, այլ արկցուք վիճակս ի վերայ դորա, ում եւ ելցէ». զի լցցի գիրն, որ ասէ. «Բաժանեցին զհանդերձս Իմ յիւրեանս եւ ի վերայ պատմուճանի Իմոյ վիճակ արկին»:
Զինուորքն զայս ինչ գործեցին:
Եւ կային առ խաչին Յիսուսի մայրն Նորա եւ քոյր մօր Նորա Մարիամ Կղէովպայ եւ Մարիամ Մագդաղենացի:
Յիսուս իբրեւ ետես զմայրն եւ զաշակերտն, զոր սիրէր, զի կայր մօտ, ասէ ցմայրն. «Կի՛ն դու, ահա՛ որդի քո»:
Ապա ասէ ցաշակերտն. «Ահա՛ մայր քո»:
Եւ յայնմ ժամանակէ առ աշակերտն զնա առ իւր:
Յետ այսորիկ, իբրեւ գիտաց Յիսուս, եթէ ահա ամենայն ինչ կատարեալ է, զի կատարեսցի գիրն, ասէ. «Ծարաւի եմ»:
Եւ անդ կայր աման ինչ՝ լի քացախով. եւ նոցա սպունգ լցեալ քացախով ընդ լեղւոյ, շուրջ եդեալ զմշտկաւ զոպայի՝ մատուցին ի բերան Նորա:
Իբրեւ առ Յիսուս զքացախն հանդերձ լեղւովն, ասէ. «Ամենայն ինչ կատարեալ է»:
Եւ խոնարհեցուցեալ զգլուխ՝ աւանդեաց զոգին:
Իսկ Հրէայքն, քանզի ուրբաթ էր, զի մի՛ անդէն ի խաչին ագանիցին մարմինքն մինչ ցշաբաթն, զի էր օր մեծ շաբաթուն այնորիկ, աղաչեցին զՊիղատոս, զի խորտակեսցեն զբարձս նոցա եւ բարձցին:
Եկին զինուորքն եւ զառաջնոյն խորտակեցին զբարձս, նոյնպէս եւ զմիւսոյն, որ ընդ Նմա ի խաչն ելեալ էր:
Բայց իբրեւ եկին առ Յիսուս եւ տեսին, զի այն ինչ մեռեալ էր, ոչ խորտակեցին զբարձս Նորա, այլ մի ոմն ի զինուորացն տիգաւ խոցեաց զկողս Նորա. եւ վաղվաղակի ել արիւն եւ ջուր:
Եւ որ ետեսն, վկայեաց, եւ ճշմարիտ է վկայութիւն նորա. եւ նա գիտէ, թէ ճշմարիտ ասէ, զի եւ դուք հաւատասջիք:
Այս եղեւ, զի լցցի գիրն, եթէ՝ «Ոսկր Նորա մի՛ փշրեսցի». եւ դարձեալ միւս գիր ասէ, եթէ՝ «Հայեսցին ի Նա, յՈր խոցեցինն»:

ԵՐԳ
տեառն Ներսեսի


(ԱՁ, ԳՁ)

Աղբերացն անապական,
Որ յետ մահուն անմահարար
Բղխեալ ի Քէն վտակ կրկին
Ի նորոգումն կողածնին,
Բա՛ց զբերան իմ յարբուցումն
Քո արեան կենարարին,
Լուա՛ դարձեալ յաւազանին՝
Թէ ոչ շնորհօք, այլ արտասուօք:

Յանմահիդ մեռանելոյ
Զմեռեալ հոգիս կենդանացո՛.
Թաղմամբ ի նոր գերեզմանի
Զթաղեալս ի մեղս վերածեա՛:
Ի գբի ներքնումն իջանելով՝
Ի գբոյն մեղաց վերաբերեա՛.
Ի ստուեր մահու Քո բնակելով՝
Լուսաւորեա՛ եւ զիս հոգւով:

Սիրտ իմ առ Քեզ աղաղակէ,
Բա՛նդ, որ ընդ Հօր ի սկզբանէ,
Որ կամաւոր վասն մարդկան
Կրեցեր մարմնով զայս ամենայն.
Ինձ լսելի՛ արա զձայն
Յարքայութեանդ Քո կոչման՝
Ընդ ժողովոցն անդ անդրանկացն
Օրհնել զՔեզ միշտ յաւիտեան:

ԵՐԳ
Տրտմահաղորդ չարչարանօք
Ի յանձն առեր զմահ խաչին
Եւ փայտին բարձող եղեր
Վասն Ադամայ նախաստեղծին.
Ողորմա՛ծ Տէր, ողորմեա՛
Հոգւոցն մեր ննջեցելոց:

ՄԱՂԹԱՆՔ
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս, շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:

ՔԱՐՈԶ
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ, անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն, զի Դու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ՄԱՂԹԱՆՔ
Քրիստոս Աստուա՛ծ մեր, անճառելի տէրութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն չորրորդ կիւրակէին Աղուհացից գձ.

(Օրհ. Մեծի պահոց Դ կիւրակէի գձ. Ա.)


Որ արարեր զօրութեամբ զիմանալեացն աշխարհ վերին եւ ի նմա հաստատեցեր տնտես զպետս հրեղինաց, օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ:
Որ տիրապէս Մեծատունդ ստեղծեր երկրորդ աշխարհ զգալի եւ ի դրախտն, որ յԱդենի, տնտես եդեալ զմարդն առաջին, օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ:
Որ շինեցեր բարձրագոյն զԵկեղեցի Քո խորհրդեամբ եւ ի սմա կարգեալ տնտես զքարոզս բանին ճշմարտութեան, օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ:
Անտանելւոյն տաղաւա՛ր, բարձո՛ղ էիցս Բարձողին, որ ծնար զԱստուած մարմնով՝ զանմարմնաբար ծնունդն Հօր, բարեխօսեա՛ վասն մեր, Աստուածածի՛ն Մարիամ:

(Օրհ. Մեծի պահոց Դ կիւրակէի գձ. Բ., 1-3 տներ)


Որ տիրականս առ ի Քէն կարգեալ տնտես բնութեան մերոյ՝ իմաստութեամբ զպարտիս եթող Քոյոց պարտապանաց, թո՛ղ եւ զմեր զյանցանս ողորմութեամբդ Քո, Քրիստո՛ս:
Որ զպատմուճանն առաջին, զոր զգեցուցեր օծմամբ Հոգւոյն, մերկացաք մեղօք ըստ նախահօրն պատրանաց, զգեցո՛ զնոյն վերստին ողորմութեամբդ Քո, Քրիստո՛ս:
Յաստուածային կայծակունսն՝ ի սրովբէիցն անհպելին, անմաքրապէս մերձեցաք՝ գոլ պարտապան Քում խորհրդոյ. շնորհեա՛ զնոյն մաքրութեամբ ի թողութիւն մեղաց մերոց:

(Օրհ. Վարդավառի Գ աւուր գձ. Ա.)


Այսօր, որ էն ի յերկինս՝ Բան եւ Ծնունդ Հօր Միածին, զծածկեալն ի յէից խորհուրդ յայտնեաց աշակերտացն՝ ծառայի զկերպարանն ծածկելով Աստուածութեամբն:
Այսօր հնչեաց յառաքեալսն հայրական բարբառ յերկնից, ասէ. «Դա է Որդի Իմ սիրելի, ընդ Որ հաճեցայ», որ զբնութիւնն աստուածային կերպիւ ծածկեալ ծառայական:
Այսօր վիմին հաւատոյ յայտնեալ զխորհուրդ Երրորդութեանն երրակի յօրինմամբ տաղաւարացն խորհրդոյ, որում զմեզ մաքրեսցես՝ լինել տաճար Երրորդութեանն:

(Օրհ. Վարդավառի Գ աւուր գձ. Բ.)


Որ յանարուեստ ի յաթոռ բազմեալ ընդ Հօր եւ Հոգւոյն՝ անսկիզբն Աստուած Բանդ ի Հօրէ առաքեցար, ծառայի զգեցար զկերպարան՝ ծածկելով զԱստուածութիւնդ:
Այսօր ցուցեր ի Թաբոր զանտանելի լուսոյդ փայլումն. ծագեցար աշխարհի արդարութեան Արեգակն՝ յայտնելով աշակերտացն զպարագրեալ Աստուածութիւնդ:
Յորմէ ահիւ զարհուրեալ ընտրեալ դասուց առաքելոցն՝ երրակի խորհրդով յօրինէին Քեզ տաղաւար, որով զմեզ սրբեսցես՝ լինել տաճար Քեզ հոգեւոր:

(Տրյ. ապաշխարութեան գձ. Ա.)


ԶՀայրն երկնաւոր օրհնեցէ՛ք ընդ հրեշտակս, որ միայն է Թագաւոր փառաց:
ԶՈրդին Միածին գոհութեամբ բարեբանեցէ՛ք, որ եկն եւ փրկեաց զմեզ:
Զմխիթարիչ Սուրբ զՀոգին, ամենա՛յն շունչք, բարեբանեցէ՛ք, որ լուսաւորեացն զմեզ:

(Տրյ. ապաշխարութեան գձ. Բ.)


Օրհնեմք զՔեզ, անսկի՛զբն Աստուած, ընդ հրեշտակս Քո ի յերկինս:
Զօրհանապազ օրհնեսցուք զմիայն օրհնեալ Թագաւորդ, զի Դու միայն ես փառաւորեալ Տէր յարարածոց Քոց:
Ըստ արժանի սրբութեան Քում՝ հանապազ Քեզ վայելէ օրհնութիւն, զի Դու միայն ես փառաւորեալ. փա՜ռք Քեզ, Աստուա՛ծ:

(Տրյ. ապաշխարութեան գձ. Գ.)


Օրհնեմք զՔեզ, Աստուա՛ծ, ընդ սուրբս Քո ի յերկինս:
Տո՛ւր մեզ իմաստութիւն փառաւորել զՔեզ ի տուէ եւ ի գիշերի ընդ հրեշտակս Քո ի յերկինս:
Լո՛ւր ձայնի աղօթից ժողովրդեան Քո եւ լե՛ր մեր ապաւէն՝ պահելով ի խաղաղութեան:

(Տրյ. ապաշխարութեան գձ. Դ.)


Առաւօտ խաղաղութեան ծագեա՛ ի մեզ, Մարդասէ՛ր, եւ կեցո՛:
Իմանալի լուսովդ Քո, Փրկի՛չ, լուսաւորեա՛ զմեր զհոգիս եւ կեցո՛:
Եւ յամենայն ի վտանգէ ամրացո՛ զմեզ ընդ հովանեաւ աջովդ Քո սրբոյ եւ կեցո՛:

(Ողր. Սուրբ Ծննդեան Ա աւուր գձ.)


Ամէնիմաստ ամենից Հա՛յր, բազմազեղ խնամո՛ղ, ստեղծո՛ղ եւ Տէ՛ր բոլորից, անե՛ղ եւ էիցս Էա՛կ, զՈր միշտ օրհնեն դասք անմարմնականացն յաւէժաբար հնչմամբ:
Որ կերպարան եւ կնիք Հօր՝ առեալ վասն մեր ծառայի կերպ ի Կուսէն. որ Էն ի յաթոռ փառաց՝ անտես վերնոցն, ի յայրին իջեւանի եւ ի մսուր անբանից բազմեալ:
Զի Կուսէն մարմնացեալ Բանն, եկա՛յք, ժողովո՛ւրդք, ընդ հովիւսն բարեբանեսցուք եւ ընդ մոգուցն երկրպագեսցուք, ընդ երկնային զօրսն երգեսցուք. «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ»:

(Ողր. Վարագայ խաչին գձ.)


Քեզ՝ Քրիստոսի կաթուղիկէ Եկեղեցւոյ շնորհողի զյաղթական, զպատուական, զաստուածընկալ սուրբ նշանս, մատուցանեմք զօրհներգութիւն միշտ ի բարձունս:
Սա կամաւ Քո, Քրիստո՛ս, եւ թեւօք ամենազօր Սուրբ Հոգւոյն եւ դասուք հրեշտակաց թռուցեալ եկաւորի ի լեառն Վարագայ՝ բնակիլ ի նմա:
Եկա՛յք, ժողովո՛ւրդք, երկրպագեսցուք աստուածային սուրբ նշանիս. համբարձէ՛ք միաբան զձեռս ձեր ի սրբութիւն, եւ զբնակեալն ի սմա միշտ փառաւորեսցուք:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Օրհ. Մեծի պահոց Դ կիւրակէի գձ. Բ., 4-րդ տուն)


Որ վառեցար ի յԱրփւոյն եւ ոչ կիզար ըստ մորենւոյն, այլ ետուր զհացն կենաց կերակուր բանաւորաց, բարեխօսեա՛ առ Քրիստոս ջնջել զգիր մեղաց մերոց:

ՄԱՂԹԱՆՔ
Փա՜ռք հրաշափառ տէրութեան Քո, Որդի՛ Աստուծոյ. զօրհնեալ եւ զփառաւորեալ, զհրաշալի եւ զյաղթող զտէրութիւնն Քո սուրբ օրհնեմք եւ փառաւորեմք:
Մարդասէ՛ր Տէր, վասն սրբուհւոյ անարատի մօր Քո եւ Կուսի եւ վասն խաչի Քո պատուականի ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԱՁ, ԳՁ)
Վասն ի գիշերի եւ ի տուընջեան յամենայն ժամու խօսիլ մեզ զբան Տեառն զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն չանկանելոյ մեզ ի փորձութիւն, որում ոչ կարեմք հանդուրժել, զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն անբիծ եւ անդատապարտ կալոյ մեզ առաջի ահեղ ատենին Քրիստոսի զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն առաջնորդելոյ մեզ ի նաւահանգիստն կենաց անվախճանից զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն արժանի լինելոյ մեզ վերին կոչմանն եւ երկնից արքայութեանն զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԱՁ, ԳՁ)
Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու զՔեզ աղաչեմք եւ ի Քէն խնդրեմք, մարդասէ՛ր Տէր. լո՛ւր մեզ, Աստուած Փրկի՛չ մեր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս մեր, զի մի՛ ունայն լիցին վաստակք ծառայից Քոց. այլ համարեա՛ զաշխատութիւնս մեր ի գործ արդարութեան եւ ի պտուղ աստուածպաշտութեան: Ընկա՛լ, Տէ՛ր, զաղօթս եւ զերկրպագութիւնս մեր եւ հատո՛ մեզ զողորմութիւն Քո առատապէս: Ծածկեա՛ զմեզ ընդ հովանեաւ ամենազօր աջոյ Քո. զօրացո՛ զմեզ, Տէ՛ր, զօրութեամբ Սուրբ Հոգւոյդ. պահեա՛ զմեզ որպէս բիբ ական եւ արա՛ առ մեզ նշան բարի՝ ի գովեստ եւ ի փառաբանութիւն անուանդ Քում սրբոյ: Զի ի Քո փառս կատարի ամենայն արարածոց մշտնջենաւոր փառաբանութիւն ի բարձունս՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Հովի՛ւ քաջ, Հովի՛ւ բարի եւ յաւիտենական, նայեա՛ց եւ ա՛յց արա բանաւոր հօտի Քո, զոր ժողովեցեր առ Քեզ գթութեամբ Քով: Զի Քո առաջի կամք, Տէ՛ր, եւ առ ի Քէն ողորմութեանցդ եւ գթութեանցդ ակն ունիմք: Զամենեսեան օրհնեա՛, զամենեսեան իմաստնացո՛, զամենեսեան լուսաւորեա՛ եւ ամենեցուն պարգեւեա՛ զերկնից արքայութիւնդ: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Դու պատրաստեցեր զուղղութիւն եւ զիրաւունս. եւ զարդարութիւն Յակոբայ Դու արարեր: Բա՛րձր արարէք զՏէր Աստուած մեր, երկիր պագէ՛ք պատուանդանի ոտից Նորա, զի սուրբ է:
Փոխ. Ալէլուիա: Յայտնեսցեն երկինք զվայելչութիւն փառաց Նորա, եւ օրհնութեամբ Նորա լցան տիեզերք: Ճառագայթք որպէս ի լուսոյ հատան ի Նմանէ, եւ եղջիւրք ի ձեռին Նորա գտան, եւ անդ հաստատեցաւ զօրութիւն փառաց Նորա:
Փա՜ռք եւ երկրպագութի՜ւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՄԱՂԹԱՆՔ
(ԱՁ, ԳՁ)
Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am