SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴԺՈԽՔԻ ԱՎԵՐՈՒՄ
id130Հիսուս Քրիստոս խաչելությունից հետո հոգով իջավ դժոխք և քարոզեց մահացածների հոգիներին, որոնք բանտարկված էին այնտեղ. այսինքն՝ ադամական մեղքի պատճառով կապված էին սատանայի կողմից և զրկված՝ Աստծո հետ հաղորդակցությունից: Իր մահվամբ վճարելով ողջ մարդկության մեղքերի դիմաց՝ Քրիստոս կապեց սատանային և բոլոր հոգիներին փրկեց դժոխքից:
Այսպես, երկրի վրա սատանայի գործերը քանդելուց հետո, Տերը կործանեց նրա իշխանությունը նաև հոգիների աշխարհում, որովհետև սատանան խաբեությամբ էր մոլորեցրել Փրկչի գալստից առաջ ապրած բոլոր մարդկանց:
Այս խորհրդավոր իրադարձությունը կոչվում է դժոխքի ավերում:

Դժոխքի ավերումը
Երևան, ձեռ. 9422, էջ 14ա, Ավետարան, XIII դ.