SacredTradition :: Library
Գլխավոր
Գրադարան
Մուլտիմեդիա
Օրացույց
Նախագծեր
русский
english
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա
|
Բ
|
Գ
|
Դ
|
Ե
|
Զ
|
Է
|
Ը
|
Թ
|
Ժ
|
Ի
|
Լ
|
Խ
|
Ծ
|
Կ
|
Հ
|
Ձ
|
Ղ
|
Ճ
|
Մ
|
Յ
|
Ն
|
Շ
|
Ո
|
Չ
|
Պ
|
Ջ
|
Ս
|
Վ
|
Տ
|
Ց
|
ՈՒ
|
Փ
|
Ք
|
Օ
ԺԱՄԱԳԻՐՔ
|
ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԺԱՄԱԳԻՐՔ
id193
Եկեղեցական
աստվածպաշտության
մեջ այս գիրքն ամենահին և ամենաշատ գործածվող
ծիսական
ժողովածուներից է: Նրանում զետեղված են
ժամերգության
և
պատարագի
տեքստերը, որոնք պարունակում են
մաղթանքներ
ու
քարոզներ
, խնդրվածքներ և
աղոթքներ
,
ընթերցվածքներ
Նոր Կտակարանից
, երգեր ու
շարականներ
:
Ժամագրքի հնագույն անունը մեզ է հասել ս. Վարդան Մամիկոնյանի դստեր՝ սրբուհի
Շուշանիկի
վարքի միջոցով: Այնտեղ հիշատակված գիրքը կոչվել է «Աղոթանոց», իսկ ավելի ուշ՝ «Աղոթամատույց» և «Գիրք աղոթից»: «Ժամագիրք» անունն առաջին անգամ հանդիպում է 1467 թ. գրված մի
Տոնացույցում
:
Մեր Ժամագրքի առաջին կարգավորողներն են եղել ս.
Սահակ Պարթևը
և ս.
Մեսրոպ Մաշտոցը
: Այնուհետև դարերի ընթացքում այն հարստացվել է տարբեր հեղինակների՝ ս.
Հովհան Մանդակունու
,
Հովհաննես Սարկավագի
, ս.
Գրիգոր Նարեկացու
, ս.
Ներսես Շնորհալու
և այլոց կողմից:
Ժամագիրքը լինում է
ատյանի
և առձեռն:
Ատյանի
ժամագիրքը դրվում է
եկեղեցու
ատյանում
՝ բեմի վրա, իսկ Ձեռաց ժամագրքերը դրվում են երկու
դասերում
՝ գրակալների վրա: