SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391)
id322Եգիպտացի մեծ ճգնավոր ս. Մակար Մեծը 30 տարեկանից աշակերտել է ս. Անտոն Անապատականին: Նա բազմիցս ներկա էր լինում Անտոնի երկարատև զրույցներին, երբ վերջինս խրատում էր իրենց անձը ճգնավորության նվիրած անապատական եղբայրներին: Մակարն աչքի էր ընկնում աննկարագրելի խոնարհությամբ, խստագույն ճգնություններով և սեփական կամքն ամբողջապես Աստծո կամքին ենթարկելով: Այս ամենի արդյունքում սատանան, ընկրկելով նրա առաքինություններից, ի վերջո բացահայտ խոստովանեց իր պարտությունը:

Ս. Մակար Մեծ
Երուսաղեմ, ձեռ. 285, էջ 16ա, Հարանց վարք, 1430 թ., Կաֆա (Ղրիմ)

Մակարն ունեցավ բազմաթիվ աշակերտներ, որոնց համար նա հոգևոր կատարելության և շնորհառատ կյանքով ապրելու կենդանի օրինակ էր: 60 տարվա հոգևոր սխրանքների ընթացքում նա գրեց բազմաթիվ խրատական զրույցներ և ուղերձներ, որոնք առ այսօր հոգևոր սնունդ են բոլոր քրիստոնյաների համար: Ավանդությունը պատմում է, որ նրա աղոթքով մի մեռյալ հարություն է առել գերեզմանից: