SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՔՇՈՑ
id498Նախկինում այս առարկան գործածվում էր արարողության ընթացքում հայտնված ճանճերին քշելու համար: Հետագայում այդ կիրառությունը վերացավ, և քշոցը դարձավ նվագարան՝ պատարագին մասնակցող դպիրների ձեռքին:
Քշոցը սկավառակաձև է՝ ամրացված փայտե երկար ձողի վրա: Սկավառակի վրա պատկերվում են հրեշտակներ՝ խորհրդանշելով քշոցի այլաբանական դերը՝ հրեշտակների ներկայությունը խորանում: Նրա եզրերին զանգակներ են կախվում, որոնք, արարողության խորհրդավոր պահերին դպիրների կողմից շարժվելով, զվարթ հնչյուններ են արձակում՝ խորհրդանշելով հրեշտակների փառաբանությունը:

Քշոց
XVIII դ.: Ս. Էջմիածնի գանձատուն