SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴՐԱԽՏ
id134Այն սքանչելի պարտեզը, որն Աստված տնկեց արևելյան երկիր Եդեմում իբրև նախամարդկանց բնակավայր, կոչվում է նաև դրախտ, իսկ այն կյանքը, որը զերծ է նեղություններից ու պատուհասներից, անվանում են դրախտային:
Սակայն դրախտը ոչ միայն մարմնական հանգստի վայր էր, այլև հոգևոր վայելչության: Նախամարդկանց համար այն միաժամանակ հոգևոր ոլորտ էր, որտեղ նրանք շնորհով հաղորդակցվում էին Աստծո և հրեշտակների հետ և հոգևոր աչքերով հայում արարածների էությունը: Իսկ դրախտի ծառերի մշակությամբ և պտուղների վայելումով մարդն առնչվում էր հոգևոր խորհուրդներին և օժտվում առաքինություններով ու շնորհներով:
Մարդկությունը մշտապես ձգտել է վերադառնալ դրախտի երանությանը: Բայց այն վերագտնելու բոլոր ճիգերը, որոնք իրագործվում են առանց Աստծո, ի վերջո հանգեցնում են առավել ծանր հետևանքների: Դրախտի երանության միակ ճանապարհը ճշմարիտ քրիստոնեական կյանքն է՝ հավատով և բարի գործերով, որ տանում է դեպի Վերին Երուսաղեմ՝ երկնքի արքայություն, որը գերազանց է, քան նախկին Եդեմի պարտեզը, որտեղ արժանավորները պիտի ժառանգեն անվախճան երանություն:
Մեզ համար դրախտ է նաև սուրբ Եկեղեցին, քանի որ նրանում հաղորդակցվում ենք Աստծո և երկնային զորությունների հետ՝ ս. հաղորդությամբ ճաշակելով կենաց ծառի անմահության պտուղը, և ընդունում հավիտենական կյանքի երաշխիքը:
 
sacredtradition.am