SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԷՄՄԱՆՈՒԵԼ
id172Առաջին անգամ, Եսայի մարգարեի կողմից, այս անունով կոչվեց գալիք Մեսիան՝ Հիսուս Քրիստոս. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» [Ես. 7.14], որ նշանակում է «Աստված մեզ հետ»:
Երբ ս. Մարիամ Աստվածածնի նշանածը՝ Հովսեփը, տրտմության ու տարակուսանքի մեջ էր ս. Մարիամի հղիության պատճառով, Աստծո հրեշտակն այցելեց նրան և հիշեցրեց Եսայու այս մարգարեությունը [տե՛ս Մատթ. 1.22-23]՝ բացահայտելով դարերով պահված աստվածային խորհուրդը, որով Աստված միացավ մեզ հետ, որով և Քրիստոսի Եկեղեցին շարունակ ցնծում է՝ բացականչելով. «Աստված մեզ հետ»:
 
sacredtradition.am