SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽՈՒՅՐ
id238Այսպես է կոչվում եպիսկոպոսի գլխի ծածկոցը, որը քահանայի սաղավարտից տարբերվում է առավել հանդիսավոր տեսքով: Այն բաղկացած է երկու հարթ, բարձր ու սրածայր նիստերից, որոնք ամբողջովին պատված են զարդերով և սրբապատկերներով:

Խույր
XVII դ.: Ս. Էջմիածնի գանձատուն

Խույրն իր վրա եղած փրկչական և ավետարանական պատկերներով խորհրդանշում է այն, որ եպիսկոպոսի գլուխը Քրիստոսն է և Նրա ավետարանը, ըստ որի նա պետք է հովվի իր հոտը՝ ձգտելով ամեն ինչ կատարել միայն Աստծո կամքի համաձայն:
 
sacredtradition.am