SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
id273Քրիստոս Իր հրաշափառ հարությունից հետո 40 օր երևաց Իր աշակերտներին՝ նրանց հետ խոսելով Աստծո արքայության մասին:
Քառասուներորդ օրը, վերջին անգամ այցելելով նրանց, Հիսուսը վերստին բացատրեց Իր աստվածային տնօրինությունների խորհուրդը, որի վկան ու մասնակիցը եղան նրանք, և պատվիրեց մնալ Երուսաղեմում մինչև Պենտեկոստեի օրը, երբ կիջնի Սուրբ Հոգին և բնակվելով նրանց մեջ՝ կառաջնորդի իրագործելու իրենց առաքելությունը ողջ աշխարհում:
Այնուհետև Իր աշակերտների հետ Քրիստոս բարձրացավ Ձիթենյաց լեռը, որտեղ օրհնեց նրանց: Եվ մինչ օրհնում էր, բոլորի աչքի առջև բարձրացավ երկինք, և ամպը ծածկեց Նրան: Աշակերտներն ապշահար դեպի երկինք էին նայում, երբ երևացին երկու ճերմակազգեստ մարդիկ և ասացին. «Ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկինք: Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրան երկինք գնալիս» [Գործ. 1.9-11]:
Այս խոսքերով հրեշտակներն աշակերտներին հիշեցրին աշխարհի վախճանին Քրիստոսի երկրորդ գալստյան մասին:

Համբարձում
Երևան, ձեռ. 7736, էջ 20բ, Մուղնու Ավետարան, XI դ.

Քրիստոս Իր համբարձմամբ ոչ թե հեռացավ Իր աշակերտներից, այլ գնաց, որպեսզի Սուրբ Հոգին գա և հեղվի նրանց մեջ՝ բոլորին օժտելով երկնային շնորհներով: Նա համբարձվեց, որպեսզի երկինքը երկրին միավորի և աստվածացնի ու փառավորի մարդկային բնությունը, ինչպես և ասել էր. «Երբ Ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի Ինձ կձգեմ» [Հովհ. 12.32]:
Քրիստոսի համբարձմամբ բացվեց դեպի երկինք տանող ճանապարհը՝ երկնքի ներքո գտնվող և մարդկանց մոլորեցնող սատանայի ու դևերի միջով:
Նա ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում առանց լքելու Իր սիրելի առաքյալներին և բոլոր նրանց, ովքեր հավատում և սիրում են Իրեն, որոնց համար ասել էր. «Ես օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» [Մատթ. 28.20]:
Համբարձման տոնը Եկեղեցին նշում է Հինանց շրջանում՝ Զատիկից 40 օր անց, և 10 օր շարունակ՝ մինչև Հոգեգալուստ, պատվում այս տնօրինության հիշատակը նրան նվիրված շարականներով:
 
sacredtradition.am