SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
id276Այն ամենը, ինչ անհայտ է մարդուն և բացահայտվում, հայտնվում է նրան ի վերուստ, կոչվում է հայտնություն:
Գոյություն ունեն բազմաթիվ անտեսանելի իրողություններ, որոնք մարդու գոյության հիմքն են կազմում, սակայն մեղքի կամ անկատարության պատճառով ծածկված են մնում նրանից: Ինքը Աստված՝ աշխարհի Արարիչն ու Ամենակալը, առանց Որի չկա ոչինչ, և Ում նախախնամությամբ է գոյատևում ողջ տիեզերքը, անհայտ ու անծանոթ է մարդկանց, որովհետև սկսած առաջին մեղքից՝ մարդն աստիճանաբար հեռացավ Աստծուց՝ միայն երկրի վրա որոնելով իր կյանքի իմաստն ու մխիթարությունը:
Բայց Աստված Իր մեծ ողորմածությամբ Իր ընտրյալների միջոցով հնուց ի վեր մարդկությանը հայտնել է Իր մասին՝ հետզհետե բացահայտելով Իր կամքն ու ծրագրերը՝ կապված աշխարհի փրկության հետ: Դարեր շարունակ սուրբ մարգարեները, զանազան հայտնությունների արժանանալով, մերձեցել են Աստծուն, փոքրիշատե ճանաչել Նրան և հաղորդ դարձել Նրա անսահման իմաստությանը և արդարությանը, ողորմածությանն ու բարությանը:
Սակայն Աստծո անմիջական հայտնությունը եղավ այն ժամանակ, երբ եկավ նախասահմանված ժամանակը, և հայտնվեց Աստծո Միածին Որդին: Նա Ինքը դարձավ Աստծո հայտնությունը՝ Իր անձով հայտնելով մեզ այն ամենը, ինչ մարդը կարող է ընկալել ու հասկանալ: Քանզի Նա եկավ ուսուցանելու Իր կենդանի ներկայությամբ, Իր քարոզչությամբ և գործերով:
Քրիստոսի բերած հայտնությունը սոսկ այն չէ, ինչի մասին լսում կամ կարդում ենք Ավետարանում. Նա Իր կատարած տնօրինությունների և Իր ստեղծած Եկեղեցու խորհուրդների միջոցով հայտնվեց մեր մեջ՝ մեր սրտերում: Ինչպես նախագուշակել էին մարգարեները, երբ կգա Մեսիան, այնժամ Ինքն Աստված պետք է ուսուցանի մարդկանց: Ս. Հովհաննես ավետարանչի վկայությամբ՝ յուրաքանչյուր նվիրված ու սրբակյաց քրիստոնյայի մեջ աստվածային օծումն «ուսուցանում է ամեն ինչի մասին» [Ա Հովհ. 2.27]:
Լիակատար հայտնություն մարդկությունը կունենա աշխարհի վախճանից հետո, երբ երկնքի արքայությունում կարժանանա Աստծո «փառքի հայտնությանը» [Տիտ. 2.13] և երբ «Աստված ամեն ինչ լինի ամենքի մեջ» [Ա Կոր. 15.28]:
Ինչպես աշխարհի վախճանին նախորդող իրադարձությունների, այնպես էլ գալիք անվախճան կյանքի հայտնության խորհրդանշական պատկերները տեսիլքներով տրված են Հովհաննես առաքյալի Հայտնության գրքում:

Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքի՝
Աստծո աթոռի առջև երկնային պաշտամունքի տեսիլքը

Երևան, ձեռ. 2705, էջ 476բ, Աստվածաշունչ, XIII-XIV և XVII դդ., Ղրիմ

 
sacredtradition.am