SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293)
id298Հայ նշանավոր վարդապետ և մատենագիր Հովհաննես Երզնկացին, որը ծագումով իշխանական տոհմից էր, ծնվել է Եկեղյաց գավառում՝ հավանաբար Երզնկա քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է Երզնկայի դպրատներում, այնուհետև աշակերտել է ժամանակի նշանավոր վարդապետ Վարդան Արևելցուն: Դեռևս իր կենդանության օրոք նա մեծ համբավ է վայելել և ժամանակակիցների կողմից մեծարվել «առաքելաշնորհ», «բանիբուն և աշխարհալոյս վարդապետ», «սուրբ և իմաստուն», «յոգնիմաստ հռետոր» մակդիրներով:

Հովհաննես Երզնկացի և Ապլոց իշխան
Երևան, ձեռ. 7046, էջ 196բ, Ժողովածու, 1644 թ., Հալեպ

Նա վարդապետ է դարձել 1268-ին, այնուհետև մոտ 10 տարի քարոզելով շրջել է Հայաստանում, Կիլիկիայում, Երուսաղեմում և այլուր:
Գրել է բազմաթիվ դավանաբանական և խրատական գործեր, կանոններ ու ներբողներ: Նա մեծ նպաստ է բերել նաև ազգապահպանման և հայոց պետականության ամրապնդման գործին: Այս ամենի հետ մեկտեղ սեփական միջոցներով Երզնկացին բարեկարգել է վանքեր ու անապատներ, կառուցել դպրոցներ, ստեղծել է գրադարաններ և զբաղվել ձեռագրերի կրկնօրինակմամբ:
Հովհաննես Երզնկացին նաև նշանավոր քերական էր, մանկավարժ ու բանաստեղծ: Ուներ գեղեցիկ ձայն և կատարողական շնորհք: Նա կարևոր ավանդ է մուծել հայ հոգևոր երաժշտության զարգացման մեջ: Մեզ են հասել նրա շարականները՝ նվիրված ս. Գրիգոր Նարեկացու և ս. Ներսես Մեծի հիշատակներին:
Վախճանվել է Կիլիկիայում՝ Ակների վանքում: Հետագայում նրա մասունքները փոխադրվել են Երզնկա և թաղվել Ս. Նշան եկեղեցու առաջնորդական աթոռի տակ: Նրա շիրիմը դարձել է սրբատեղի:
 
sacredtradition.am