SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՂԵՎՈՆԴՅԱՆՔ (V դ.)
id314Վարդանանց պատերազմից հետո հայոց ապստամբության հուժկու ալիքը կանխելու նպատակով պարսից Հազկերտ II թագավորը 452 թ. բազմաթիվ հայ նախարարների և իրենց նվիրվածությամբ աչքի ընկած 9 հոգևորականների աքսորում է Պարսկաստանի Վրկան նահանգը և նահատակում 454 թ.: Հոգևորականների խմբում ամենատարեցն էր Ղևոնդ երեցը, որը Սահակ Պարթևի աշակերտներից էր: Նրա խիզախ և աննկուն կամքը մեծ ազդեցություն է ունենում բոլորի վրա, ինչի համար էլ սուրբ մարտիրոսների խումբը կոչվում է նրա անունով:
Քանի դեռ հոգևորականները բանտարկության մեջ էին, նրանց հսկող պարսիկ մոգպետը դարձի է գալիս՝ տեսնելով նրանց անտանելի պայմաններում ամենևին չտկարացած և անտրտունջ ու զվարթագին աղոթելիս, ինչպես նաև՝ նրանց վրա իջած երկնային լույսը: Մոգպետը մկրտվում է և ինքն էլ միանում բանտարկյալներին՝ նրանց հետ ընդունելով մարտիրոսության պսակը:
Ս. Ղևոնդյանց հիշատակը տոնվում է Բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:
 
sacredtradition.am