SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՆԵՂՈՍ ՍԻՆԱՅԵՑԻ (+450)
id362Ս. Նեղոսը քրիստոնեական աշխարհի մեծանուն ճգնավորներից է՝ հայտնի իր բազմաթիվ ճգնավորական-խրատական երկերով: Ծնվել է Կոստանդնուպոլսում, աշակերտել է ս. Հովհան Ոսկեբերանին:

Ս. Նեղոս Սինայեցի
Երուսաղեմ, ձեռ. 285, Հարանց վարք, 1430 թ., Կաֆա (Ղրիմ)

Ս. Նեղոսը Կոստանդնուպոլսում բարձր պաշտոն էր վարում, երբ որոշեց լքել աշխարհը և հեռանալ անապատ: Նրա հետ համախոհ էր նաև իր կինը, որը դստեր հետ մեկնեց Եգիպտոսի կուսանոցներից մեկը, իսկ ս. Նեղոսը որդու՝ Թեոդուլոսի հետ առանձնացավ Սինա լեռան վանքում: Այստեղ նա մի քարանձավ փորեց, որտեղ որդու հետ ճգնեց բազում տարիներ և խրատների տեսքով գրի առավ իր հոգևոր փորձառությունները: Նրանց ճգնությունների և մեծ աղոթասիրության համբավը տարածվեց քրիստոնյա աշխարհում, և շատերն էին այցելում սրբին՝ խորհրդակցելու կամ աղոթական օգնություն ստանալու համար: Մի անգամ արաբական քոչվոր ցեղերի կողոպտչական արշավանքի հետևանքով շատերի հետ Սինայից գերեվարվեց նաև ս. Նեղոսի որդին: Ոչինչ չէր մնում անելու՝ աղոթելուց բացի, և Աստված անսաց Իր ծառայի աղաչանքներին՝ հրաշքով փրկելով նրա որդուն:
Շուրջ 60-ամյա ճգնություններից հետո սուրբը խաղաղությամբ վախճանվեց 450 թ.:
Ս. Նեղոս Սինայեցին Հայ Եկեղեցու տոնելի սրբերից է: Նրա երկերի մի մասը V դ. սկսած թարգմանվել է հայերեն և կարևոր ազդեցություն թողել հայ խրատական-բարեպաշտական գրականության զարգացման վրա:
 
sacredtradition.am