SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173)
id366Ս. Ներսեսը՝ Պահլավունիների տոհմի շառավիղը, ծնվել է Ծոփաց նահանգի Ծովք դղյակում: Հիմնավոր կրթություն ստանալով Կարմիր վանքի դպրոցում՝ 1166 թ. նա ձեռնադրվել է հայոց կաթողիկոս՝ հաջորդելով իր եղբորը՝ Գրիգոր III Վկայասերին, որի օգնականը և խորհրդատուն էր դրանից առաջ:

Ս. Ներսես Շնորհալի
Երևան, ձեռ. 591, էջ 3բ, Մանրուսմունք, 1352 թ., Սուրխաթ (Ղրիմ)
Ծաղկող՝ Գրիգոր Սուքիասյանց

Կյանքի վերջին շրջանում հայրապետն ապրել է Հռոմկլա բերդաքաղաքում, որի անունով էլ նրան կոչել են Կլայեցի:
Ս. Ներսեսը, որն իրավամբ կրում է Շնորհալի մականունը, մեզ է ավանդել բազմաթիվ երկեր՝ թե՛ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և թե՛ չափածո (շարականներ, տաղեր, գանձեր, ներբողներ): Նրա անվան հետ է կապվում հանելուկի՝ իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը: Սուրբ հայրապետը նաև հմուտ երգահան էր՝ հայ երաժշտության կիլիկյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչը:
 
sacredtradition.am