SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՏԵԿՈՐԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՎԿԱՅԱՐԱՆ
id473Գտնվում է Անիից հարավ-արևմուտք՝ Ախուրյանի վտակ Տեկոր գետակի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի տարածքում): Քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցել է իշխան Սահակ Կամսարականը 478-490 թթ.: Ողջ քրիստոնեական ճարտարապետությունում տարածված այս տիպի հնագույն թվագրված եկեղեցին է: Ունեցել է հարուստ արտաքին հարդարանք, 3 կողմից՝ բաց սյունասրահներ. խորանի պատերը ծածկված են եղել որմնանկարներով: Հզոր մույթերի վրա բարձրանում է իր ձևով եզակի խորանարդաձև գմբեթը, որը հայկական շինարարական արվեստում ամենավաղ քարե գմբեթն է: Լիովին ավերվել է 1920 թ. հետո:
Տեկորի Ս. Սարգիս վկայարանի շինարարական արձանագրությունը, մեզ հասած ամենահին հայերեն գրությունը լինելով, պատկերացում է տալիս մեսրոպյան այբուբենի նախնական տառաձևերի մասին:

Տեկորի Ս. Սարգիս վկայարանը (1840-ական թթ. գծանկար)

 
sacredtradition.am