ԴԺՈԽՔ
id129Դժոխք նշանակում է խավար տեղ, դժվարին կայան: Այսպես են կոչվել երկրի ընդերքը, զնդանները և առհասարակ՝ բոլոր դժնդակ և անլույս վայրերը:
Դժոխք էր կոչվում նաև
Քրիստոսի գալստից առաջ մահացածների հոգիների վիճակը, քանզի նրանք գտնվում էին խավարում՝ զրկված
Աստծո և Նրա հոգևոր
լույսի հետ երանելի հաղորդությունից: Այդ վիճակում նրանք մնացին մինչև
դժոխքի ավերումը:
Դժոխք են կոչվում նաև այն հավիտենական տանջանքները, որ սպասում են
սատանային ու
դևերին, ինչպես նաև այն չարագործներին, որոնք չեն
ապաշխարում կամ էլ, լսելով
փրկության ավետիսը, կամովին հրաժարվում են
դարձից և
մկրտությունից: