ԹԱԼԻՆԻ Ս. ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ
id185Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հյուսիսային կողմում կանգուն
Կաթողիկե եկեղեցին կառուցվել է VII դ. երկրորդ կեսում՝ Կամսարական իշխանների կողմից: Պատկանում է Հայաստանում մշակված քառամույթ, եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպին: Ունի հարուստ ներքին և արտաքին հարդարանք: Դրսից նրա ճակատներն ու գմբեթը պարուրում են դեկորատիվ, նրբագեղ զարդաքանդակներով կամարաշարեր, իսկ ներսում պահպանվել են VII դ.
որմնանկարի հետքեր:
Եկեղեցին ավերվել է 1840 թ. երկրաշարժից և մասամբ վերանորոգվել 1970-1974 թթ.:
Թալինի Կաթողիկե եկեղեցին հարավ-արևելքից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի