ԼՈՒՅՍ
id212«Աստված լույս է, և Նրա մեջ խավար չկա, բոլորովի՛ն չկա»,- ասում է ս.
Հովհաննես ավետարանիչը [
Ա Հովհ. 1.5]: Նա այսպես է ասում, որովհետև իր սրտի մաքրության շնորհիվ տեսնում էր
Աստծո փառքը և հասել էր իսկական
աստվածճանաչողության:
«Ես եմ աշխարհի լույսը,- ասում է Հիսուսը.- ով Իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» [
Հովհ. 8.12]: «Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ Ինձ հավատում է, խավարում չմնա» [
Հովհ. 12.46]:
Այսպիսով, լույսը
խորհրդանիշն է
Աստծո և Նրանից ճառագող
շնորհի, որով լցվում է հավատացյալի հոգին, իսկ խավարը
սատանայի և ամենայն
չարիքի, անհավատության ու
մեղքի նշանակն է:
Ավետարանում ասվում է. «Ով չարիք է գործում, նա ատում է լույսը և չի գալիս դեպի այն, որպեսզի իր գործերը չբացահայտվեն: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին» [
Հովհ. 3.20-21]:
Հոգևոր, իմանալի լույսի թեման հաճախ է հանդիպում սուրբ հայրերի գրվածքներում և եկեղեցական երգեցողության մեջ՝ որպես ճշմարիտ քրիստոնեկան կյանքի կենդանի վկայություն: