SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽԱՉԱՓԱՅՏ
id2181. Սովորաբար այսպես է կոչվում այն խաչը, որի վրա Քրիստոս կատարեց Իր փրկական տնօրինությունը:
Խաչափայտը, իր վրա կրելով Աստծո Որդուն և ներկվելով Նրա սուրբ արյամբ, արդարև սրբագործվեց: Ուստի և այն չէր կարող ծածկվել հավատացյալներից, թեև իբրև մահապատժի գործիք երկար տարիներ անխնամ թաղված էր Գողգոթայում: Աստվածային նախախնամությամբ Քրիստոսի խաչափայտն ի վերջո գտնվեց և բազմիցս բացահայտեց իր սրբությունն ու զորությունը՝ շատերի համար դարձի և փրկության առիթ դառնալով:
Ըստ ս. հայրերին տրված հայտնության՝ աշխարհի վախճանին՝ Քրիստոսի երկրորդ գալստյանը, խաչափայտը երևալու է երկնքում՝ արեգակնափայլ ճառագայթներով փառավորվելով ողջ աշխարհի առջև:


2. Խաչափայտ կամ կենաց փայտ է կոչվում նաև Տիրոջ խաչափայտի մասունքը, որն ամփոփվում է հատուկ զարդարված ճաճանչավոր տուփի մեջ: Այն դրվում է ս. սեղանի վրա, իսկ որոշ տոնական օրերի՝ թափորի հետ դուրս է բերվում օրհնության և հավատացյալների երկրպագության համար:


 
sacredtradition.am