SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ
id271Գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Հիմնադրվել է 976 թ.՝ Աշոտ III Բագրատունու թագավորության օրոք: 976-991 թթ. Խոսրովանույշ թագուհու կողմից կառուցվել է վանքի գլխավոր՝ գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Նշան եկեղեցին, որն ունի X և XIII դդ. արժեքավոր որմնանկարներ: Նրան արևմուտքից կից է խաչվող կամարների կրկնակի համակարգով ծածկված գավիթը (XIII դ.): Հյուսիսում քառասյուն, երդիկավոր գմբեթով խոշոր ժամատունն է (1257 թ.), իսկ դեպի արևելք՝ գրատան շենքը (XI դ.): Համալիրի հյուսիսային կողմում խաչվող կամարներով ծածկված սեղանատունն է, իսկ արևելքում՝ երկհարկ զանգակատունը (XIII դ.): XII-XIII դդ. կառուցվել են մյուս՝ Ս. Գրիգոր և Ս. Աստվածածին եկեղեցիները:

Հաղպատի վանքի ընդհանուր տեսքը հյուսիս-արևելքից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի

X-XI դդ. վանքում գործել է նշանավոր Հաղպատի դպրոցը. այստեղ գրվել են բազմաթիվ ձեռագրեր, այստեղ է եղել միջնադարի հայկական ամենահայտնի գրադարանը: Հաղպատում են ուսանել և ստեղծագործել միջնադարի այնպիսի նշանավոր վարդապետներ, ինչպիսիք են Հովհաննես Սարկավագը և Վարդան Արևելցին:
Հայաստանի հուշարձաններից Հաղպատի վանքն առաջինն էր, որը 1996 թ. ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Համաշխարհային մշակութային ժառանգության» ցանկում:
 
sacredtradition.am