ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ
id272Աբելից և Կայենից հետո
Աստված Ադամին ու Եվային նոր որդի պարգևեց՝ Սեթին, որն
Աբելի պես բարի էր ու
խոնարհ: Նա և իր ժառանգները պաշտում էին ճշմարիտ
Աստծուն:
Սուրբ Գիրքը նրանց կոչում է
Աստծո որդիներ՝ ի հակադրություն
Կայենի սերունդների, որոնք իսպառ լքեցին
Աստծուն: Սակայն ժամանակի ընթացքում Սեթի բարի և
Կայենի չար սերունդները սկսեցին միավորվել ամուսնական կապերով: Դրա հետևանքով գրեթե բոլոր մարդիկ այլասերվեցին: Մոռանալով
Աստծուն՝ նրանք այլևս չէին
աղոթում և անխտիր
մեղանչում էին: Ինչպես գրված է
Սուրբ Գրքում, այդ ժամանակներում շատացել էր մարդկանց չարությունը, և նրանց սրտի բոլոր
խորհուրդները չար էին: Այդ պատճառով
Աստված զղջաց, որ ստեղծեց մարդուն, և վճռեց ջրհեղեղով ոչնչացնել բոլոր մարդկանց և կենդանի արարածներին:
Բայց կար մի մարդ, որն արդար էր և արժանացավ
Աստծո բարեհաճությանը: Դա
Նոյն էր, որին իր սերունդներով հանդերձ
Աստված որոշեց
փրկել ջրհեղեղից՝ նրան պատվիրելով կառուցել մի տապան և ողջ ընտանիքով մտնել նրա մեջ՝ վերցնելով նաև բոլոր տեսակի կենդանիներից:
40 օր ու գիշեր անձրև տեղաց, և ողջ երկիրը, անգամ ամենաբարձր լեռները, ծածկվեցին ջրով: Երկրի բոլոր բնակիչները՝ թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները, կործանվեցին: Եվ միայն տապանում պատսպարված
Նոյը, նրա հարազատները և կենդանիները չվերացան ու
փրկվեցին աշխարհակործան ջրհեղեղից:
Ջրհեղեղից հետո
Աստված խոստացավ այլևս երբեք մարդու պատճառով չանիծել երկիրը և չբնաջնջել մարդկանց: Իբրև Իր խոստման նշան՝ Տերը
երկնքում հաստատեց ծիածանը [տե՛ս
Ծն. 9.12-17]: