SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻ
id338Տիրոջ այս սուրբ աղախինը Գալիլիայի Մագդաղեն քաղաքի կողմերից էր: Երբ Քրիստոսի աստվածության լույսը ծագեց աշխարհում, Մարիամը, որ վտանգված էր բազում դևերից, հավատալով Տիրոջը, եկավ ընկավ Նրա ոտքերը: Եվ Քրիստոս նրա միջից 7 դև վռնդեց [տե՛ս Մարկ. 16.9]:
Դրանից հետո Մարիամը ծառայում էր Տիրոջը, իսկ հետագայում աշակերտեց Նրա սուրբ առաքյալներին: Նա ականատես եղավ Տիրոջ չարչարանքներին ու խաչելությանը՝ սուրբ Տիրամոր հետ կանգնած լինելով խաչի մոտ: Նա էր յուղաբեր կանանց առաջնորդը դեպի Տիրոջ գերեզմանը: Հարությունից հետո Հիսուսը նախ նրա՛ն երևաց, և առաքյալներին առաջինը նա՛ տվեց հարության ավետիսը: Իսկ Տիրոջ համբարձումից հետո Մարիամ Մագդաղենացին անցավ եփեսացիների գավառը և գալով ս. Հովհաննես առաքյալի մոտ՝ բազում ճգնություններից հետո ննջեց ի Քրիստոս:
 
sacredtradition.am