SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ
id372Տավուշի մարզի Վարագավան գյուղից արևելք՝ անտառապատ լեռան լանջին կանգուն վանքը հիմնադրել է Կյուրիկե II թագավորի թոռ Դավիթ իշխանը 1193-1198 թթ.՝ կառուցելով զույգ խորաններով, միանավ Անապատ եկեղեցին և տոհմական տապանատունը (1200 թ.): Համալիրի հյուսիսային կողմում 1224-1237 թթ. Դավիթ իշխանի որդին կառուցել է Ս. Աստվածածին գմբեթավոր եկեղեցին: Նրա հարավային շքամուտքն ունի եզակի ձևավորում՝ իրականացված նկարազարդ սալիկներով: Արևմուտքից կից է ավերված ծածկով ժամատունը (1237-1261 թթ.):

Նոր Վարագավանքի ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

Սկզբնապես Անապատ կոչվող վանքը 1237 թ. վերանվանվել է Նոր Վարագավանք, երբ Վասպուրականի Վարագավանքից այստեղ են տեղափոխել հռչակավոր Վարագա խաչը (տե՛ս Եկեղեցական տոներ):
 
sacredtradition.am