Ս. ՇՈՒՇԱՆ ՎԿԱՅՈՒՀԻ (+475)
id382Շուշանը հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր՝ վրաց իշխան Վազգենի կինը:
Վարդանանց նահատակությունից հետո իր իշխանությունը պահպանելու նպատակով Վազգենը գնաց պարսից թագավորի մոտ և ուրացավ իր
հավատը: Սակայն Շուշանը, ամուսնու դավաճանությունից խորապես տրտմելով, հավատարիմ մնաց իր Տիրոջը:
Ս. Շուշան Վկայուհի (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 205ա, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան
Կնոջ անհնազանդությունը տեսնելով՝ անօրեն իշխանը տարիներ շարունակ անասելի տանջանքների ենթարկեց նրան: Սակայն սրբուհին անտրտունջ դիմանում էր՝ անվերջ
աղոթելով ու
փառաբանելով Աստծուն: Եվ դրանից ավելի չարանալով՝ մի անգամ Վազգենը լախտով ուժգին հարված հասցրեց նրան: Գազազած ամուսնու ձեռքից կնոջն ազատեց նրա տագրը և թաքցրեց մի ապահով վայրում, որտեղ և մեկ տարի անց Շուշանը մահացավ: