SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՇՈՒՇԻԻ Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ
id383ԼՂՀ Շուշի քաղաքի կենտրոնում կանգուն Ս. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է սրբատաշ կրաքարից 1868-1887 թթ. (ճարտարապետ՝ Սիմոն Տեր-Հակոբյան): Նրա արտաքուստ խաչաձև, 4 հզոր մույթերի վրա դրված բարձր գմբեթով հորինվածքում ակնհայտ է Ս. Էջմիածնի Մայր տաճարին նմանեցնելու ձգտումը: Եկեղեցու արևմտյան մուտքի առջև եռահարկ զանգակատունն է (1844-1858 թթ.)՝ փող փչող հրեշտակների 4 արձաններով:
Եկեղեցին և զանգակատունը 1988-1992 թթ. զգալիորեն վնասվել են ադրբեջանցիների կողմից: Շուշիի ազատագրումից հետո Ս. Ամենափրկիչ եկեղեցին հիմնովին վերանորոգվել է և վերաօծվել 1998 թ.: Այն Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է:

Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցին հարավ-արևմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի

 
sacredtradition.am