SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՊՂՆՁԵ ՕՁ
id416Եգիպտոսից Ավետյաց երկիր ընթանալու ճանապարհին, որն անցնում էր անապատով, իսրայելացիներն աղաղակ բարձրացրին առ Աստված ու Մովսեսին ասացին. «Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում սպանվելու: Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից: Մի՞թե եգիպտացիների երկրում քեզ չասացինք, թե՝ թո՛ւյլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին: Մեզ համար ավելի լավ կլիներ, որ ծառայեինք եգիպտացիներին, քան մեռնեինք այս անապատում» [Ել. 14.11-12]:
Նրանց այս ապերախտության համար Աստված թունավոր օձեր ուղարկեց, որոնք խայթում և սպանում էին մարդկանց: Ժողովուրդը, հասկանալով, որ պատժվում է, զղջաց և դիմեց Մովսեսի օգնությանը: Ի պատասխան Մովսեսի աղոթքի՝ Աստված պատվիրեց նրան, որ պղնձից մի օձ պատրաստի և ձողի վրա դրած՝ այն բարձրացնի ի ցույց ժողովրդի՝ ասելով. ով որ օձից խայթվի, թող նայի պղնձե օձին և չի մեռնի:
Մովսեսն արեց, ինչպես որ պատվիրել էր Տերը: Եվ օձից խայթվողները, նայելով պղնձե օձին, փրկվեցին: Այսպես Տերը խրատեց Իր ժողովրդին՝ նրան դրդելով հավատալ Իր խոսքին և վայելել վերջինիս հրաշալի իրագործումը [Թվ. 21.6-9]:

Մովսես մարգարեն անապատում բարձրացնում է պղնձե օձը
XIX դ.: Հեղինակ՝ Յուլիուս ֆոն Կարոլսֆելդ

Պղնձե օձը նախօրինակն էր Քրիստոսի: Ակնարկելով Իր խաչելության մասին՝ Հիսուսն ասաց. «Ինչպես որ Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով Նրան հավատում է, հավիտենական կյանք ընդունի» [Հովհ. 3.14-15]: Եվ ինչպես որ իսրայելացիները, նայելով պղնձե օձին, բժշկվեցին, այնպես էլ նրանք, ովքեր հավատով նայում են խաչված Քրիստոսին, ազատագրվում են մեղքի խայթոցից և արժանանում փրկության:
 
sacredtradition.am