ՊՍԱԿ
id418Պսակի
խորհրդով քրիստոնյա զույգը հատուկ աստվածային
օրհնություն է ստանում ճշմարիտ ամուսնական կյանքի և սերնդագործության համար: Այդ
օրհնությունը նրանց նմանեցնում է
Քրիստոսի և
Եկեղեցու հոգևոր միությանը: Ինչպես որ
Քրիստոսի և
Եկեղեցու կապը հիմնված է
սիրո և հավատարմության վրա, այնպես էլ ամուսնացող զույգը միավորվում է փոխադարձ սիրով, որը
օրհնելով՝
Աստված փեսային պատվիրում է
Քրիստոսի նմանությամբ տեր լինել, իսկ հարսին՝ հնազանդ:
Պսակի
խորհուրդը հաստատվել է
Աստծո կողմից դեռևս
դրախտում, երբ Նա
օրհնեց նախամարդկանց՝ ասելով. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը» [
Ծն. 1.28]: Հիսուս
Քրիստոս Իր ներկայությամբ սրբագործեց ամուսնությունը
Կանայի հարսանիքում, որտեղ սկիզբ դրեց Իր հրաշագործություններին:
Պսակ
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի
Պսակի
խորհուրդը ոչ թե զույգերի միության իրավաբանական հաստատումն է, այլ նրանց մեջ
Սուրբ Հոգու շնորհով կատարվող անտեսանելի, էական և բախտորոշ հոգևոր իրողություն:
Պսակի
օրհնությամբ ամուսինները ստանում են փոխադարձ սիրո և հարգանքի, նվիրվածության ու հավատարմության մեջ հարատևելու
շնորհ, նեղություններին համբերությամբ դիմակայելու զորություն, ինչպես նաև
իմաստությամբ ճշմարիտ քրիստոնեական ընտանիք ստեղծելու կարողություն:
Պսակը տղամարդու և կնոջ փոխհարաբերությունն իմաստավորում է վսեմ, հոգևոր նպատակներով, որով նպաստում է նրանց
ողջախոհ կենսակերպին և
առաքինի վարքին: