SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735)
id450Հայ նշանավոր աստվածաբան և թարգմանիչ, մեկնիչ և շարականագիր Ստեփանոս Սյունեցին եղել է Դվինի կաթողիկոսարանի ավագերեցի որդին: Նախնական կրթությունը ստացել է կաթողիկոսարանի դպրանոցում, այնուհետև դարձել է վանական և ստացել վարդապետական աստիճան: Չգոհանալով իր ունեցած կրթությամբ՝ նա մեկնել է Բյուզանդիա, որտեղ կատարելագործել է իր աստվածաբանական, իմաստասիրական և երաժշտագիտական իմացությունները, խորացել հունարենի և լատիներենի մեջ: Այդ ընթացքում նա թարգմանություններ է արել ս. Դիոնեսիոս Արեոպագացու, ս. Աթանաս Ալեքսանդրացու, ս. Կյուրեղ Ալեքսանդրացու և Նեմեսիոս Եմեսացու երկերից: 728-ին վերադարձել է հայրենիք և սկսել դասավանդել Դվինի կաթողիկոսարանի դպրանոցում՝ միաժամանակ շարունակելով իր մատենագիտական ուսումնասիրությունները և ստեղծելով ինքնուրույն երկեր:
Ստեփանոս Սյունեցու բազմաթիվ աշխատությունների մեջ աչքի են ընկնում Ծննդոց, Հոբի և Դանիելի գրքերի, 4 Ավետարանների, ինչպես նաև Հայ Եկեղեցու ժամակարգության մեկնությունները: Նա կարևոր ներդրում ունի նաև հայ հոգևոր երաժշտության տեսության զարգացման մեջ: Հեղինակել է բազմաթիվ շարականներ ու տաղեր:
735-ին Ստեփանոսը դարձել է Սյունյաց եպիսկոպոսը, բայց նույն թվականին էլ սպանվել է մի կնոջ ձեռքով, որին քարոզի ժամանակ հանդիմանել էր անառակ վարքի համար:
 
sacredtradition.am