ՏԱՍԱՆՈՐԴ
id471Հնուց ի վեր մարդն իր ունեցվածքի տասներորդ մասը բաժին է հանել կրոնական նպատակների համար՝ այն նվիրելով հոգևոր սպասավորներին: Այդ նվիրական ընծան կոչվում է տասանորդ, որը հաստատվեց մովսիսական
օրենքում: Այն որդեգրեց նաև քրիստոնեական
Եկեղեցին:
Տասանորդը ոչ միայն
Եկեղեցու նյութական գոյության միջոցներից է, այլև հավատացյալի
բարեպաշտության կարևոր գործերից մեկը, որով նա արտահայտում է իր սերն ու նվիրումը
Աստծո և
Եկեղեցու հանդեպ: