ՏԵԿՈՐԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՎԿԱՅԱՐԱՆ
id473Գտնվում է Անիից հարավ-արևմուտք՝ Ախուրյանի վտակ Տեկոր գետակի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի տարածքում): Քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցել է իշխան Սահակ Կամսարականը 478-490 թթ.: Ողջ քրիստոնեական ճարտարապետությունում տարածված այս տիպի հնագույն թվագրված
եկեղեցին է: Ունեցել է հարուստ արտաքին հարդարանք, 3 կողմից՝ բաց սյունասրահներ.
խորանի պատերը ծածկված են եղել
որմնանկարներով: Հզոր մույթերի վրա բարձրանում է իր ձևով եզակի խորանարդաձև գմբեթը, որը հայկական շինարարական արվեստում ամենավաղ քարե գմբեթն է: Լիովին ավերվել է 1920 թ. հետո:
Տեկորի Ս. Սարգիս վկայարանի շինարարական արձանագրությունը, մեզ հասած ամենահին հայերեն գրությունը լինելով, պատկերացում է տալիս մեսրոպյան այբուբենի նախնական տառաձևերի մասին:
Տեկորի Ս. Սարգիս վկայարանը (1840-ական թթ. գծանկար)