ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔ
id474Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Բյուրականից հյուսիս, սարահարթի վրա:
Վանքի թաղածածկ, գմբեթավոր
եկեղեցին կառուցվել է 1213-1232 թթ., իսկ քառասյուն, կենտրոնակազմ գավիթը՝ 1232-ին (ճարտարապետ՝ Աղբայրիկ):
Վանքին ինքնատիպ տեսք են հաղորդում գավթի արևմտյան կողմում՝ տանիքին կանգուն զույգ գմբեթավոր մատուռները, ինչը բացառիկ երևույթ է հայկական եկեղեցական ճարտարապետությունում:
Տեղերի վանքի Ս. Աստվածածին եկեղեցին հարավ-արևմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի