SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐ
id486Իսրայելում Քրիստոսի օրոք գոյություն ունեցող գլխավոր կուսակցություններից մեկն էր, որն իմաստությամբ և սրբությամբ իրեն առավել էր համարում մյուս կազմակերպություններից և ժողովրդից: Այստեղից էլ՝ նրանց անվանումը, որ եբրայերեն նշանակում է առանձնացած, բաժանված:
Փարիսեցիները գտնում էին, որ իրենց ազգն աշխարհում պետք է լինի ամենափառավորը և հեռու մնա օտար ազդեցություններից: Նրանք բարեպաշտ էին և Հին Կտակարանի գիտակ: Հավատում էին հոգու անմահությանը, ընդունում հանդերձյալ կյանքի գոյությունը և համընդհանուր հարության ուսմունքը: Չափազանց մեծ արժեք էին տալիս բանավոր ավանդություններին և մովսիսական օրենքին՝ դրանք համարելով անխափանելի: Նրանք օրենքի խախտում էին համարում շաբաթ օրը ցորենի հասկ պոկելը, անգամ թեթև բեռ կրելը, մեկ մղոնից ավելի քայլելը և այլն:
Արտաքուստ բարեպաշտ թվացող այս ձևականությունները նրանց հասցրին հոգևոր սնապարծության և չոր պաշտոնականության: Արդյունքում նրանց աստվածպաշտությունը վերածվեց ցուցամոլության և կեղծավորության:
Քրիստոս հաճախ հանդիմանում էր նրանց: Այդ պատճառով Հիսուսին մահվան դատապարտելու մեջ փարիսեցիները գործուն մասնակցություն ունեցան:
«Փարիսեցի» բառը գործածվում է «կեղծ բարեպաշտ, երկերեսանի կամ խաբեբա» իմաստներով:
 
sacredtradition.am