SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՓՈՐՈՒՐԱՐ
id490Քահանայական ուրարն է, որի ձևն առաջացել է ձեռնադրության արարողությունից: Ձեռնադրող եպիսկոպոսը սարկավագի ձախ ուսից կախված ուրարը նաև աջին է գցում այնպես, որ նրա երկու ծայրերը կախվեն առջևից:

Փորուրար
1716 թ., Քանաքեռ: Ս. Էջմիածնի գանձատուն

Սա խորհրդանշում է քահանայության լուծը ամբողջովին սեփական պարանոցին կրելը, ինչպես նաև ստացած շնորհի առավելությունը: Այս պատճառով պատարագի զգեստավորման ժամանակ փորուրարը հագնելիս քահանան ասում է. «Հագցրո՛ւ, Տե՛ր, իմ պարանոցին Քո արդարությունը»:
 
sacredtradition.am