SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՔՐԻՍՏՈՆՅԱ
id500Այս անունն է կրում Քրիստոսին իբրև Աստծո Որդի, մարմնացած Աստված և Աստվածամարդ խոստովանող, Նրան հավատացող և նվիրված յուրաքանչյուր անձ, ում համար Հիսուսը իր և համայն աշխարհի Փրկիչն է:
Քրիստոնյան Աստվածորդու երախտիքների ժառանգորդն է, Նրա որդեգիրը և հավատարիմ ծառան: Ճշմարիտ քրիստոնյայի սրտում բարին գերիշխում է չարի նկատմամբ, միտքը ձգտում է դեպի երկինք, իսկ գործերը վկայում են նրա ունեցած շնորհների մասին: Սիրով, խոնարհությամբ ու ողորմածությամբ նա երկրի վրա ներկայացնում է Քրիստոսին՝ իբրև Նրա գործակիցը և Նրա խորհրդական մարմնի անդամը:
 
sacredtradition.am