SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՕԾՈՒՄ
id504Հին ուխտում օծումը հատուկ արարողություն էր, որով օրհնված յուղ էր լցվում որևէ առարկայի վրա կամ մարդու գլխին՝ ի նշան Աստծուն պատկանելու, Նրա սպասավորը դառնալու: Օծում էին ստանում հատկապես քահանայապետը և թագավորը, որի միջոցով փոխանցվում էր Սուրբ Հոգու շնորհը՝ նրանց օժտելով աստվածային կարողություններով: Օծվում էին նաև տաճարի կահույքը և նվիրական առարկաները:
Նոր ուխտում «օծում» բառն ավելի հաճախ գործածվում է իր ոչ առարկայական իմաստով՝ նշանակելով Սուրբ Հոգու շնորհով լցվելը: Սակայն օծումը յուղով որդեգրեց նաև Եկեղեցին՝ իբրև կարևոր արարողություն շնորհաբաշխության համար: Հին ուխտի օծման յուղին փոխարինեց սրբալույս մեռոնը, որի օծմամբ իրականանում է դրոշմը, ինչպես նաև՝ քահանայի և կաթողիկոսի ձեռնադրությունը: Նախկինում օծվում էին նաև քրիստոնյա թագավորները:
Եկեղեցու հիմնարկեքը, ինչպես նաև նորակերտ եկեղեցու օրհնությունն ուղեկցվում է օծմամբ: Օծմամբ է կատարվում նաև ավազանի, սեղանի, ծիսական սպասքի և այլ սրբությունների օրհնությունը:

Թագավորի օծում
Երևան, ձեռ. 5702, էջ 212բ, Մաշտոց, 1471 թ., Աղթամար
Ծաղկող՝ Կարապետ Աղթամարցի

 
sacredtradition.am