SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՈՆՈՓՐԻՈՍ (IV դ.)
id530Եգիպտական ճգնավոր հայրերից է: Սկզբում լինելով վանական՝ Ոնոփրիոսը մի օր հրեշտակի առաջնորդությամբ լքում է վանքը և առանձնանում անմարդաբնակ անապատում: Հանձնվելով անօրինակ ճգնությունների՝ նա ի վերջո շահում է Տիրոջ բացառիկ բարեհաճությունը. նրա բնակավայր քարանձավի կողքին աճող արմավենին կլոր տարին պտուղ էր տալիս, իսկ կողքին աղբյուր էր բխում, և սուրբ ճգնավորն այլևս չէր զգում ո՛չ քաղց, ո՛չ ծարավ: Իսկ Աստծո հրեշտակը յուրաքանչյուր շաբաթ և կիրակի նրան ս. Հաղորդություն էր մատուցում: Վաթսուն տարի ս. Ոնոփրիոսը ոչ մի մարդու երես չտեսավ, իսկ երբ մոտեցավ նրա վախճանը, նրան գտավ Պափնուտիոս անունով մի վանական, որն, առանձնություն փնտրելով, դեգերում էր անապատում: Սուրբ ճգնավորը Պափնուտիոսի հետ զրուցեց մինչև երեկո՝ պատմելով իր մասին, ապա խաղաղությամբ ավանդեց հոգին: Պափնուտիոսը սրբի մարմինն ամփոփեց մի մեծ քարի փորվածքում և ծածկեց մանր քարերով, ապա սկսեց աղոթել, որ Տիրոջ օրհնությամբ բնակվի սուրբ ճգնավորի քարայրում: Բայց այդ պահին հանկարծ քարայրը փլվեց, արմավենին չորացավ, և աղբյուրը ցամաքեց: Պափնուտիոսը հասկացավ, որ Տերն ուղարկել էր իրեն սուրբ Ոնոփրիոսի մոտ՝ միայն նրան հուղարկավորելու և նրա պատմությունը մարդկանց հասցնելու համար:
 
sacredtradition.am