SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373)
id164Ս. Եփրեմ Ասորին ծնվել է Եդեսիա քաղաքում: Մանուկ հասակից աշակերտելով ս. Հակոբ Մծբնեցուն՝ նա աչքի էր ընկնում բացառիկ ընդունակություններով և անաղարտ վարքով, որոնց շնորհիվ հետագայում կարգվեց Մծբինի նշանավոր դպրանոցի վարիչ:

Ս. Եփրեմ Ասորի
Երուսաղեմ, ձեռ. 285, Հարանց վարք, 1430 թ., Կաֆա (Ղրիմ)

363-ին, երբ Մծբին քաղաքն ընկավ պարսիկների տիրապետության տակ, քրիստոնյա բնակչության մեծ մասի հետ Եփրեմը ևս գաղթեց Եդեսիա, որտեղ, ըստ ավանդության, սկսեց խստակրոն կյանք վարել լեռներում: Շուտով նա հռչակվեց իր հրաշագործություններով: 7 տարի անց գնալով Կեսարիա՝ ս. Բարսեղ Կեսարացու կողմից նա ձեռնադրվեց սարկավագ և դառնալով ծննդավայր՝ սկսեց քարոզել:
Դեռևս իր կյանքի օրոք ս. Եփրեմը հայտնի էր ողջ քրիստոնյա Արևելքում որպես հոգևոր քերթվածքների հեղինակ: Ժամանակակիցների վկայությամբ՝ նա ուներ հոգևոր խորհուրդների ի վերուստ բացահայտման և Սուրբ Գիրքը մեկնաբանելու շնորհ:
Նրա գրական ժառանգությունը, որն ընդգրկում է մեկնություններ, ճառեր, հոգևոր բանաստեղծություններ և աղոթքներ, հույժ կարևոր տեղ է գրավում Եկեղեցու վարդապետարանում:
 
sacredtradition.am