SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐ (ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ)
id170Գտնվում է Էջմիածին քաղաքից 3 կմ դեպի արևելք: Կառուցել է Ներսես Շինարար կաթողիկոսը 641-652 թթ. ս. Գրիգոր Լուսավորչի և ս. Տրդատ թագավորի հանդիպման վայրում:

Զվարթնոց տաճարի հյուսիսային մուտքը
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

X դ. երկրաշարժից քանդված տաճարի ավերակների հիման վրա Թորոս Թորամանյանն իրականացրել է նրա գիտական վերակազմությունը, ըստ որի՝ այն ունեցել է ուղղաձիգ առանցքի շուրջ կազմակերպված եռահարկ, կենտրոնագմբեթ հորինվածք՝ բաղկացած դեպի վեր աստիճանաբար նվազող գլանաձև ծավալներից: Առաջին հարկը շրջանագծի մեջ ներառված քառախորան է, որի խորանները (բացի արևելյանից) սյունաշարեր են: Խորանների հպման անկյունների ետևում չորս հզոր արծվախոյակ սյուներ են. դրանք և խորանների գագաթին գցված կամարները կրում են երկրորդ հարկի օղակաձև պատը: Տաճարի ճակատները զարդարված են շքեղ՝ հիմնականում բուսական զարդաքանդակներով կամարաշարով:

Զվարթնոց տաճարի մանրակերտը՝ ըստ Թ. Թորամանյանի վերակազմության
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի

Զվարթնոցը հայ միջնադարյան ճարտարապետության, քանդակագործության և շինարարական տեխնիկայի գլուխգործոցն է, եկեղեցական շենքի նոր տիպ:
 
sacredtradition.am