SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338)
id267Ս. Հակոբ Մծբնեցի հայրապետը, որին մականվանել են Զգոն, Իմաստուն և Մեծ, պարթևական ազգից էր՝ ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ՝ Խոսրովուհու որդին:
Անակ Պարթևի ողջ ընտանիքի բնաջնջման ժամանակ փրկվեց նաև Հակոբը: Նրան էլ, ինչպես մանուկ Գրիգորին, դայակները փախցրին Կեսարիա, որտեղ նա դաստիարակվեց քրիստոնեական ոգով: Ավելի ուշ քույրը նրան տարավ Պարսկաստան: Սակայն Հակոբը, որ նախընտրում էր ճգնավորական կյանքը, հեռացավ Ասորեստան և առանձնացավ Մծբին քաղաքից ոչ հեռու:

Ս. Հակոբ Մծբնեցի
Երևան, ձեռ. 7478, էջ 509բ, Հայսմավուրք, XIII դ.
Ծաղկող՝ Թորոս

Նա բնակվում էր անտառներում ու բարձրաբերձ լեռներում՝ սնվելով միայն վայրի ծառերի պտուղներով ու բանջարեղենով, իսկ հագուստը պատրաստված էր այծի կոշտ մազից: Հարատև աղոթքների և ճգնությունների միջոցով հասնելով մեծ սրբության՝ Հակոբը մարգարեության շնորհ ստացավ Տիրոջից:
Երբ նա լեռներից իջավ մարդկանց մոտ, տեղեկացավ, որ Մծբինի շրջակայքի բնակիչները թեև դարձի են եկել, սակայն ծաղրով են վերաբերվում համաշխարհային ջրհեղեղի և նոյյան տապանի պատմությանը: Այդժամ սուրբը ճանապարհ ընկավ դեպի Արարատ լեռը: Նա կամենում էր գտնել տապանից մի կտոր և բերել իր ժողովրդին՝ նրա անհավատությունը փարատելու նպատակով: Բայց լեռան գագաթին չհասած՝ հրաշք կատարվեց. երբ ս. Հակոբը քնած էր, տապանից խաչաձև մի բեկոր հայտնվեց նրա գլխի տակ: Նա վերցրեց այն և վերադառնալուց հետո այդ սուրբ մասունքի միջոցով բազում հրաշքներ գործեց:
Եպիսկոպոս ձեռնադրվելով՝ ս. Հակոբ Մծբնեցին իր քարոզներով դարձի բերեց շատերին, հիմնեց դպրոցներ ու եկեղեցիներ, ինչպես նաև կազմակերպեց պարսից Շապուհ արքայի կողմից պաշարված Մծբին քաղաքի 70-օրյա պաշտպանությունը:
Երբ սուրբն ավանդեց իր հոգին, նրա մարմնից անուշահոտություն էր բուրում, և նրա վրա լույս էր ճախրում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվեց եկեղեցի:

Ս. Հակոբ Մծբնեցու աջը
1709 թ.: Վարպետ՝ Աբրահամ վարդապետ: Ս. Էջմիածնի գանձատուն

 
sacredtradition.am