SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՇՈՒՐՋԱՌ
id385Շուրջառն առանց թևքերի, կիսաշրջանաձև ճաճանչափայլ զգեստ է, որ գցվում է քահանայի ուսերին և ճարմանդով ամրացվում կրծքի վրա: Այն քահանայի գլխավոր հանդերձն է: Ծածկում է նրա ամբողջ մարմինը՝ տարածվելով մինչև գետին՝ խորհրդանշելով քահանայի վրա ի վերուստ իջնող և պարուրող շնորհն ու զորությունը, որը պահպանում և աջակցում է նրան խորհրդակատարության ժամանակ:

Շուրջառ
XVIII դ. վերջ, Վենետիկ: Ս. Էջմիածնի գանձատուն

Ամուսնացյալ քահանաների, կուսակրոն քահանաների և եպիսկոպոսների շուրջառները տարբերվում են իրենց գույներով, ճոխությամբ ու փայլով՝ ըստ յուրաքանչյուր հոգևորականի նվիրապետական աստիճանի և դիրքի:
 
sacredtradition.am