SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՕՁՈՒՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
id505Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղի կենտրոնում: VI դ. գմբեթավոր բազիլիկ է՝ 3 կողմից եզերված կամարաշարով: Արևելյան ճակատին Քրիստոսի պատկերաքանդակն է՝ «Ես եմ լույսն աշխարհի» մակագրությամբ: Եկեղեցու հյուսիսարևելյան կողմում կանգնեցված է VI դ. եռամույթ կամարակապ հուշակոթող, որի զույգ կամարների տակ տեղադրված են V դ. քառակող, արևելյան և արևմտյան կողմերից պատկերաքանդակներ կրող սյուներ: Արևմտյան կողմի պատկերաքանդակները պարունակում են քրիստոնեական վարդապետությանը, իսկ արևելյան կողմինը՝ Հայաստանում քրիստոնեության տարածմանը վերաբերող դրվագներ:

Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին արևմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի

 
sacredtradition.am