русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՀՈՐԴՈՐԱԿ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ
(հատվածներ)


ԼԵ
Ուրեմն շտապիր, որպեսզի աշխարհից հեռանալուց առաջ երկինք ուղարկես, ինչ որ կարողանաս. արտասվախառն աղոթք կամ մաքուր տքնություն, ապաշխարանքի սաղմոսերգություն կամ ժուժկալություն՝ խոնարհությամբ հանդերձ, հրաժարում երկրային իրերից կամ անկեղծ սեր, բաղձանք Քրիստոսի հանդեպ կամ պահք և ողորմություն: Եթե սրանցից մեկն էլ ուղարկես կանխավ, վստա՛հ եղիր, որ կհասնես խաղաղության ու վայելքի, իսկ հակառակ դեպքում երկյուղ կունենաս:

ԼԶ
Այս ամենը լսելով ու իմանալով՝ Աստծուն ի՞նչ պատասխան եք կամենում պատրաստել, երբ Նա, [Իր] աղերսանքն ու անհիշաչար գութը առաջ գցելով, Իրեն ամբողջությամբ պարտական է դարձնում մեր պարտքերին, գթությամբ ու գորովով դարձյալ փարվում է մեզ, աղաչում է ու պաղատում, խնամարկում և խանդաղատում, պարգևներ է խոստանում և հոր նման մեզ կարեկցում: Եվ ավելի քան խնամքով անցկացնում է չարիքները, ինչպես խռոված երեխայի դեպքում, որին գրկելով գգվում են, համբուրում, այտը այտին հպում, գորովագին շշնջալով երգում ու ծափ են տալիս՝ ամեն կերպ մանկան հետ հաշտություն ստեղծելով, որպեսզի նա դադարեցնի լացն ու հեկեկանքը: Ու թեև լալով նա շրջում է դեմքը, հիմարաբանում ու չանգռում ծնողի երեսը, բայց և այնպես ծնողը չի բարկանում, այլ մանկանը հաճելի խաղալիքներ է նվիրում: Ու եթե [երեխան] կոտրում է [դրանք], չի ափսոսում, եթե կորցնում է, չի զայրանում, միայն թե զիջելով հաշտեցնի նրան:
Այս և սրանից էլ ավելին է մեզ ցույց տալիս աստվածային խնամածության գութը: Մարդկանց հանդեպ [Տիրոջ] այս սաստիկ սիրո փորձառությունն ունենալով՝ Սուրբ Հոգով երգող Դավիթն ասում է. «Ինչպես գթում է հայրն իր որդիներին, այնպես էլ գթում է Տերը Իր հանդեպ երկյուղածներին» [տե՛ս Սաղմ. 102.15]:

ԼԷ
Առավել ևս Իր անչափ ու անեզր սիրո անպատմելի և անիմանալի գրգանքները պատմելով Ղուկաս ավետարանչի միջոցով՝ Նա մեզ ավանդում է. «Ձեզնից ո՞րն է այն որդին, որը եթե հաց խնդրի իր հորից, մի՞թե քար կտա նրան, կամ եթե ձուկ խնդրի, մի՞թե նրան օձ կտա: Իսկ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, ապա որչա՜փ առավել ձեր երկնավոր Հայրը կտա ձեզ անճառելի և անբավ ուրախությունը» [տե՛ս Մատթ. 7.9-10, Ղուկ. 11.11-13]:

ԼԸ
Տեսեք, թե որքա՜ն գեղեցիկ են Նրա սիրո պարգևները Իր արարածների հանդեպ: Եվ եթե ցանկանաք, դուք էլ կլինեք որդիները Նրա սիրո, որը միշտ ամոքում ու մեղմում է մարդու գազանացած բնությունը: Արդ, մի՞թե մենք ավելի կարծր ենք, քան քարերը, որոնք, դեղերի միջոցով քայքայվելով, թուլանում են ու սրով տաշվում անհրաժեշտ գործերի համար: Եվ երկաթն իսկ հալչում է հրից և պիտանի անոթ դառնում արհեստավորի ձեռքում. գազաններն անգամ, ընտելանալով և հարկադրաբար պապանձվելով, մնում են թագավորների դռների մոտ՝ պատրաստ ծառայելու և հնազանդվելու նրանց. ճարտար թովչի ամոքիչ խոսքերը հնազանդեցնում են վիշապների չարությունն ու թունավոր օձերի ցասկոտ բարքերը, և նրանք սովորական ընտանությամբ կերակրվում են կողք կողքի: Սակայն մարդկանց ասուն, բանական և իմացական բնությունը ինչո՞ւ գեթ նրանց չի նմանվում, որ թողնի անզգամությունը և կենդանանա: Սաղմոսերգուի պատգամները կշտամբելով հանդիմանում են [մեզ] և օձերի, քարբերի ու կարիճների նմանեցնում՝ ասելով. «Նրանց զայրույթը օձի, իժի և քարբի նման է, քանզի խցանել է իր ականջները, որ չլսի ճարտար թովչի ձայնը և դեղ չստանա իմաստուն բժշկից» [տե՛ս Սաղմ. 57.5-6]:

ԼԹ
Բայց դու, ո՛վ մեղավոր, նմանվիր Դավիթ մարգարեին, ինչպես ասում է Գրվածքը. «Մի՞թե նա, որ ընկնի, չի վեր կենալու» [տե՛ս Երեմ. 8.4], ինչպես որ արեց ինքը մարգարեն. նա ընկավ ցանկության ձեռքը և բարձրացավ ապաշխարությամբ. աչքերով մեղանչեց, շնացավ ու սպանեց, սակայն լեզվով խոստովանելու միջոցով քավեց [իր մեղքերը] և փրկվեց [տե՛ս Բ Թագ. 12.13]:
Խոստովանությունը թեթևացնում է մեղքերի ծանրությունը և փոշիացնում նրանց կույտերը: Խոստովանությունը հրի պես այրում է մեղքի փշերի խրձերը և ժանգոտ անոթը պայծառացնում ոսկու նման: Իսկ ով չզղջա, նա չի սրբվի: Խոստովանությամբ է զորանում ապաշխարությունը, իսկ առանց նրա, որքան էլ ջանաս, շարունակ տկար կմնաս: Խոստովանությունը զղջման դուռն է, ապաշխարության սկիզբն ու առաքինության գլուխը, հաղթողի զենքը և վահանը մեղքերի դեմ: Խոստովանությունը ապաշխարության առիթ է, ապաշխարողների պարիսպ, գլորվողներին կանգնեցնող, [մեղքի հակվածների] գավազան և [մեղքով] շլացողների ցուպ: Խոստովանությունը՝ մեղքերի աղտեղությունը սրբող, անմաքուրներին մաքրող, տանջանքներից ազատող, գեհենի ահը փարատող: Խոստովանությունը՝ երկինքը բացող, Տիրոջ առջև կանգնեցնող, ապաշխարողներին հավաքող, մեղավորին ապաշխարության հրավիրող, մոլորվածին կանչող և դեպի երկնային քաղաքն առաջնորդող: Խոստովանությունը՝ խավարածներին՝ լույս, աչք ունեցողներին՝ ճառագայթ, մանուկներին՝ դաստիարակ, անհույսներին՝ հույսի օրինակ, Եկեղեցու զարդ, քահանաների քարոզ, աշխատողների պսակ, մանկանց առագաստի զգեստ և հարսանյաց մուտքը բացող: Խոստովանությունը՝ մահվան դռներից փրկող, աստվածային սեղանին հրավիրող, Տիրոջ մարմնով սնող, [Նրա] պատվական արյունը խմեցնող և տրտմածներին ուրախացնող: Խոստովանությունը՝ ապաշխարության դուռ, հանցանքների քավիչ, այն ընդունողների մաքրիչ, թագավորներին պիտանի և աղքատների համար ընդունելի, մեծատունների և տնանկների պատսպարան, պոռնիկների քավարան, ավազակների պաշտպանարան: Խոստովանությունը՝ բանական մեղուներին հավաքող, քաղցր գործեր վաստակող, դառնությունը քաղցրացնող և բոլոր առաքինությունները զարդարող...
Արդ, ինչպե՞ս գովեմ խոստովանությունը, քանզի որտեղ կա հանցանք, առանց խոստովանության եթե բյուրապատիկ առաքինություն էլ գործես, ոչինչ չես շահի: Եթե պահք պահես և աղոթես, եթե ճգնես ու ողորմություն անես, եթե բոլոր առաքինություններն էլ գործես, առանց նրա անհնար է քավել հանցանքները և թողություն գտնել:

Խ
Դու, ո՛վ մեղավոր, որքան կարողություն ունես, մեծ աղոթքով մարտնչիր մեղքերիդ սովորությունների դեմ ու քեզ բարեխոսության կանչիր սուրբ հրեշտակների դասերին և բոլոր սրբերին ու արդարներին, մանավանդ՝ սուրբ Աստվածածնին, առավել ևս՝ Քրիստոսի սուրբ չարչարանքները, և անդադար աղաղակիր Հորը, որ քեզ ողորմի և Սուրբ Հոգով շնորհի մեղքերին դիմանալու կարողություն:
Ու եթե պարտվես ինչպես մի տկար մարդ, նույնին դառնալով՝ կանգնիր, և որքան էլ ընկնես, արագորեն փութա կանգնել, և Աստված այնպես կընդունի քեզ, կարծես բնավ չես էլ ընկել: Քանզի եթե որևէ հագուստ ցեխի մեջ ընկնելով կեղտոտվում է, բայց օճառով լվացվելուց հետո հագնողի աչքում անպետք չի համարվում, առավել ևս հոգին, որը մեղքի մեջ ընկնելուց հետո դուրս է գալիս նրանից, անպետք չի երևա Աստծո առաջ, քանի որ Նա շատ ավելի է սիրում մարդկանց, քան որևէ մեկը՝ իր հանդերձները: [Այսպիսին է] Նրա անչափ սերը, որ մարդացավ մեզ համար և մեռավ մարմնով՝ Անմահ Աստվածը: Եվ ոչ թե միայն սիրում, այլև խնդությամբ բարձրացնում է Իր ուսերին...
Արդ, ով լսելու ականջ ունի, թող լսի ու իմանա և վայելի բարի պարգևները խոստովանության և ապաշխարության միջոցով, որը պսակում է փառքով և հանգիստ տալիս գահի վրա ի Տեր մեր Հիսուս Քրիստոս, Որին Հոր և Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:


Աղբյուր՝ «Բժշկարան հոգեւոր», Յօրթագիւղ, 1837
Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի

 
sacredtradition.am