русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ
(հատվածներ)


Ա
Տե՛ր, տե՛ս իմ տառապանքները և բազմամեղ հոգուս ցավերը, դարձի՛ր, ների՛ր, դեպի Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր. «Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ» [Մաղ. 3.7]:

Ժ
Արժանի չեմ, Տե՛ր, բայց հույս եմ դնում Քո ողորմության վրա, քանզի շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած կերակրի փշրանքներով [տե՛ս Մատթ. 15.27]: Շո՛ւն կոչիր ինձ, Տե՛ր, որպեսզի գամ Քո ետևից:
Հովի՛վ բարի, փնտրի՛ր ինձ՝ մոլորյալիս: Նավապե՛տ իմ Հիսուս, փրկի՛ր ինձ մեղքերիս ալեծուփ բազմությունից և տո՛ւր ինձ խաղաղության նավահանգիստը:

ԺԱ
Տո՛ւր ինձ, Տե՛ր, սուգ և արտասուք, զորացրո՛ւ մարմինս, կակղեցրո՛ւ իմ քարացած սիրտը և հավաքի՛ր մտքերս դեպի Քեզ: Ջնջի՛ր հանցանքներիս բազմությունը և շնորհի՛ր ինձ իմ [հոգու] շահը: Ընդունի՛ր և մի՛ անտեսիր սրտիս հառաչանքները:

ԺԲ
Իմաստությո՛ւն տուր ինձ, Տե՛ր, և հաստատի՛ր իմ սրտում Քո ահն ու երկյուղը: Լուսավորի՛ր խորհուրդներս, կարողությո՛ւն տուր մարմնիս, որ հարաժամ ժուժկալությամբ մնա Քո պատվիրանի մեջ:

ԺԳ
Բա՛ց արա, Տե՛ր, սրտիս աչքերը և լուսավորի՛ր միտքս Քո Սուրբ Հոգով: Պարգևի՛ր ինձ առողջ խորհուրդներ և առաքինի վարք, որ հանապազ ողբամ և ահուդողով ամեն ժամ Քո առջև մնամ անզբաղ:

ԻԵ
Ծագեցրո՛ւ իմ սրտում, Տե՛ր, Քո շնորհների լուսավորությունն ու խաղաղությունը: Հալածի՛ր մտքիցս մեղքերի ցավագին գիշերը և արի վա՛րք շնորհիր մարմնիս՝ առաքինությամբ ապրելու Քո կամքի համաձայն: Հանի՛ր իմ սրտից մեղքերի փուշը, քանզի հոգիս վիրավորվում է չարաչար, և սրտումս բարի՛ն սերմանիր, որ նա աճեցնի ու պտղաբերի արդարություն:

ԻԶ
Հալածի՛ր խավարն իմ հոգուց, Տե՛ր, և հագցրո՛ւ Քո արդարության ճառագայթների լույսը: Զարդարի՛ր սիրտս երկյուղով, զղջմամբ ու արտասուքով, որպեսզի երկնչեմ Քո դատաստաններից և պահեմ բոլոր պատվիրաններդ:

ԻԷ
Արթնացրո՛ւ ինձ, Տե՛ր, մեղքերիս քնի ահավոր խորությունից և զգաստացրո՛ւ երերուն մարմինս բոլոր բարի գործերի մեջ, որ միշտ բարին խորհեմ ու մեծ երկյուղով Քո կամքը գործեմ ամենայն ժամ:

ԻԸ
Ազատի՛ր ինձ, Տե՛ր, մեղքերի ծառայությունից և դասի՛ր Քո ծառաների շարքում, ովքեր սիրեցին Քեզ և պահեցին Քո պատվիրանները: Տո՛ւր իմ սրտին նրանց երկյուղը և ուսուցանի՛ր նրանց շավղով գնալ:

ԿԴ
Տե՛ր, ընկղմի՛ր իմ թշնամուն փարավոնի զորության պես, քանզի սպառնալով խրոխտանում է իմ դեմ և հետապնդելով վերադարձնում դեպի առաջին հանցանքը, որպեսզի իր իշխանության ներքո ես ծառայեմ մեղքին ու անօրինությանը:
Խաղաղեցրո՛ւ ինձ, Տե՛ր, խորհուրդներիս խռովահույզ ալիքների ծփանքից, ազատի՛ր մեղքերիս բազմության հորձանքից և կառավարի՛ր միտքս, որպեսզի այն ժամանի Սուրբ Հոգուդ ապահով ու խաղաղ նավահանգիստը:

ՁԸ
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարանքից, [քանզի] ինձ՝ խավարիս, լույս կարծելով՝ բարին են համբավում. եղկելիիս՝ երանելի և ողորմելիիս առաքինի են հռչակում, այնինչ ես ողբալի եմ ու անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների ու երանիների կոչերից, քանզի չգիտեն մեղքերս ու չեն ճանաչում խաբեությունս. ինձ սուրբ եմ ցույց տալիս, բայց լցված եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ, սակայն՝ ապրում անառակությամբ, փայլում եմ երկյուղածությամբ, բայց՝ ընթանում մարդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ եմ խոսում, գիտեմ արդարությունը և գործում եմ անօրինություն:

ՃԺԲ
Տե՛ր, իջեցրո՛ւ Սուրբ Հոգուդ շնորհներն ինձ վրա, որ միայնակ եմ պատերազմի մեջ՝ առանց օգնականի: Սրբի՛ր, Տե՛ր, հոգուս տաճարը և ինձ հե՛տ եղիր երեկոները: Բա՛ց արա իմ հոգու աչքերը և լուսավորի՛ր միտքս ու խորհուրդներս: Զորությո՛ւն տուր ինձ, Տե՛ր իմ Հիսուս, և ընդունի՛ր օրհնաբանությունս: Արթնացրո՛ւ ինձ գիշերվա խոր քնից՝ գոհանալու և օրհնելու Քեզ, որ քավեմ մեղքերս: Շնորհի՛ր ինձ սուգ և արցունքներ, որ լամ ու սգամ և անդադար աղոթեմ Քո առջև:

ՃԺԳ
Տե՛ր, դատի՛ր ինձ դատապարտողին, որ հանդգնում է զորաժողով գումարել՝ մարտնչելով իմ դեմ ցանկությամբ և անժուժկալությամբ, ծուլությամբ ու որկրամոլությամբ, փառասիրությամբ և մարդահաճությամբ, բարկությամբ ու ատելությամբ, չարահավանությամբ ու հայհոյությամբ, սնափառությամբ ու սնապարծությամբ, հպարտությամբ և ամբարտավանությամբ, խոսքով ու գործով, մտքով ու խորհուրդներով՝ ընկղմելով ինձ չարիքների խորքը:

ՃԺԴ
Քո շնորհները սփռի՛ր անդամներիս վրա, Տե՛ր, լցրո՛ւ մարմինս արիությամբ ու ժուժկալությամբ, իսկ հոգիս՝ երկյուղով ու դողությամբ, սիրտս՝ սիրով ու արդարությամբ, միտքս՝ Քո լույսով ու իմաստությամբ և խորհուրդներս՝ Քո գիտության հանճարով: [Զորացրո՛ւ] ոտքերս՝ գնալու արդարության շավղով, ձեռքերս՝ բարին գործելու, բերանս՝ գոհությամբ ու օրհնությամբ անդադար Քեզ սաղմոսելու, աչքերս՝ հորդաբուխ արտասվելու, հոտոտելիքս՝ կյանքի գիտության բույրը զգալու, և ունկերս՝ լսելու ավետյաց ձայնը, որ ասում է. «Թողնվա՛ծ լինեն քեզ քո բոլոր մեղքերը» [տե՛ս Ղուկ. 5.24, Հովհ. 5.12]:

ՃԺԵ
Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի հանդուրժես չարագործին, որ չի հագենում իմ կորստյամբ, այլ հանապազ չարիքներ է հարուցում և օտարացնելով շեղում է ինձ բարուց և առաքինություններից, հեռացնում է սրբությունից և դուրս հանում հավիտենական կյանքից. խավարեցնում է աչքերիս լույսը և ապականելով գերում միտքս՝ մղելով ինձ հանցանքների չար ծառայության, և մատնում է անօրեն դահիճների ձեռքը, տանում դեպի չարչարանքի վայրը և նետում մահվան կապանքների բանտը, դնում է խավարասեր սպասավորների մեջ ու կապում մեղքի պարաններով: Արդ, ի՞նչ կլինեմ ես՝ եղկելիս, եթե չօգնես ինձ, Տե՛ր:

ՃԺԶ
Նայի՛ր, Տե՛ր, ողորմելիիս ու ողբալիիս, պաղատելիիս ու եղկելիիս, ողորմի՛ր ինձ՝ անօրինացածիս, և շնորհի՛ր ինձ հորդ արտասուք գիշերը և շնորհներիդ շողը՝ առավոտյան: Բա՛ց արա սրտիս խավարած աչքը և բժշկի՛ր իմ հիվանդ հոգին, ընդունի՛ր մեղավորիս դարձը և մի՛ բարկացիր բազմամեղիս վրա, Տե՛ր իմ Հիսուս: Ջնջի՛ր անթիվ չարիքներս և տո՛ւր բարի շնորհները:

ՃԻ
Տե՛ր իմ, մի՛ նայիր եղկելի սրտիս ու զազրասեր մարմնիս, քանզի հող եմ ու մոխիր, սիրում եմ երկրավորները և չեմ տենչում նայել երկնայիններին, այլ միշտ հեշտանում եմ չարիքների մեջ՝ չտեսնելով անվախճան փառքը: Չհիշելով առաջին երանելի սուրբ հայրերին՝ թավալվում եմ այս աշխարհի տիղմի մեջ և չեմ մաքրվում ու չեմ բարձրանում՝ դասվելու առաքինիների կարգում:
Ու քանի որ ես մոռանում եմ դատաստանի երկյուղն ու չեմ դողում ահեղ, սոսկալի, դառը տանջանքներից, որ պահված են մեղավորների համար, և ծուլանում եմ՝ անհոգ լինելով կյանքի փրկության հանդեպ, շնորհի՛ր ինձ անդադար սուգ ու ողբ և ապաշխարության արցունքներ:


Աղբյուր՝ «Գիրք աղօթից՝ ասացեալ սրբոյն Եփրեմի Խուրին Ասորւոյ», Երուսաղէմ, 1848
Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի

 
sacredtradition.am