русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՃԳՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
(հատվածներ)


Հարց. Ինչի՞ց են լինում [մտքի] թափառումը և [չար] խորհուրդները:
Պատասխան. Մտքի թափառումը լինում է նրա դատարկությունից. չմարզվելուց միտքը ծուլանում է և անհավատությունից անհոգ է դառնում՝ կարծելով, թե մերձ չէ Աստված, որ քննում է սիրտն ու երիկամները [տե՛ս Սաղմ. 7.10]: Քանզի եթե հավատար դրան, ամեն ինչով կլիներ ըստ այս խոսքի. «Սկզբից ևեթ Տիրոջը մշտապես տեսնում էի իմ առջև. Նա իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ» [Սաղմ. 15.8]: Իսկ այսպես ուղղորդված [միտքը] երբեք չի համարձակվի գտնվել պարապ խոհերի մեջ, որոնք չեն նպաստում հավատի շինությանը, թեկուզ և բարի թվան, .... և որոնք հաճելի չեն Աստծուն:

Հարց. Ինչպե՞ս կարող ենք չբարկանալ:
Պատասխան. Եթե Աստծուն քո առջև հանապազ որպես [քեզ] տեսնող և մերձակա Տեր ընդունես (քանզի իշխանին հնազանդվողը նրան անհաճո բաներ չի անում) և եթե ընկերոջիցդ հնազանդություն չակնկալես, այլ ինքդ շտապես հնազանդվել՝ բոլորին քեզնից [լավը] համարելով: Քանզի եթե մեկն իր հանդեպ հնազանդություն փնտրի, թող իմանա, որ Աստծո խոսքն ուսուցանում է [ոչ թե ծառայեցնել, այլ՝] ծառայել բոլորին:
Իսկ եթե որևէ մեկը Տիրոջ պատվիրաններին չհնազանդվողից ձգտի վրեժ լուծել, [թող գիտենա, որ դրա դեմ] ոչ թե բարկանալ է պետք, այլ՝ գթալ ու ցավակից լինել՝ ըստ այս խոսքի. «Կա՞ մի տկար, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞ մի գայթակղված, որի համար իմ սիրտն այրված չլինի» [տե՛ս Բ Կոր. 11.29]:

Հարց. Ինչպե՞ս կարող ենք հատել չար ցանկության կիրքը:
Պատասխան. [Սրտում] բաղձանք բորբոքելով Աստծո կամքը [կատարելու] հանդեպ, ինչպես ցույց տվեց նա, ով ասաց. «Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և ինքնին արդար։ Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, նաև՝ մեղրից ու խորիսխից ավելի քաղցր» [տե՛ս Սաղմ. 18.10-11]: Քանզի լավագույն բաների մշտական ցանկությունը իշխանությամբ ու զորությամբ արհամարհել է տալիս ցանկալի վայելքները և ստիպում ետ շրջվել ստոր [կրքերից]:

Հարց. Ինչպե՞ս ամեն ինչ ի փառս Աստծո անենք:
Պատասխան. Եթե ամեն ինչ անենք ըստ Աստծո պատվիրանի, առանց շուրջը նայելու՝ մարդկանցից գովություն [ստանալու] համար, և ամենուր հիշենք Տիրոջ խոսքը. «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» [Մատթ. 5.16]:

Հարց. Ինչպե՞ս են ուտում և ըմպում Աստծո փառքի համար [տե՛ս Ա Կոր. 10.31]:
Պատասխան. Հիշելով Բարեգործին և մարմնի բնության մեջ հոգու այնպիսի կամք հաստատելով, որ ոչ թե անհոգաբար ուտենք, այլ ճաշակելիս հիշենք մեզ տեսնող Աստծուն. երբ ոչ թե ուտենք իբրև որովայնի ցանկության ծառա, այլ՝ որպես Աստծո սպասավորներ: ....

Հարց. Ինչպե՞ս ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը [տե՛ս Մատթ. 6.3]:
Պատասխան. Երբ միտքն ամբողջովին, անզբաղ ու տևական բաղձանքով ջանում է հաճո լինել Աստծուն, որպեսզի չվրիպի օրենքի մատուցած արժանիքներից, այնժամ ոչ մի անդամ այլ մտածություն չի ունենում՝ առաջիկայում օգուտ գործելուց բացի, ճարտարապետի պես յուրաքանչյուր պահ տեսնելով, թե ինչն է պիտանի սեփական անոթին:

Հարց. Ինչպե՞ս խուսափենք մարդահաճության ախտից և մարդկանց գովության համար շուրջբոլորը նայելուց:
Պատասխան. Վստահ լինելով, որ Աստված մոտ է, և Նրան հաճո լինելու անզբաղ հոգս ունենալով, բորբոքելով [սրտի] բաղձանքը Տիրոջ երանությունների հանդեպ. քանզի ոչ ոք ծառայակիցներին հաճոյանալու համար բացահայտ չի արհամարհի Տիրոջը՝ սեփական անձը մատնելով դատապարտության:


Աղբյուր՝ «Բարսղի Գիրք հարցողաց».
ՄՄ ձեռ. 1330, 1711 թ., էջ 188ա-188բ, 189բ, 197ա-197բ
Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի

 
sacredtradition.am