русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(հատվածներ)


Ամենից առաջ հոգա խորհուրդներիդ մաքրության համար, ինչի մասին [Դավիթ] մարգարեն ասում է. «Աստված փառավորված է Իր սրբերի խորհրդում» [Սաղմ. 88.8]: Ինչպես որ ծառան սպասում է իր տիրոջ հրամանին, այդպես էլ բոլոր զգայարանները կառավարվում են խորհուրդների միջոցով. քանզի բարին նախ խորհում են և ապա գործում, ինչպես դարձյալ ասում է մարգարեն. «Չարիք հղացավ և ծնեց անիրավություն» [Սաղմ. 7.15]: Դարձյալ՝ նախ խորհուրդներով սիրում են և ապա տալիս պարգևներ, ինչպես որ նախ Հովնաթանի հոգին կապվեց Դավթին, և ապա նա, իր հանդերձները հանելով, հագցրեց նրան [տե՛ս Ա Թագ. 18.1-4]: Նախ խորհուրդներով ատում են և ապա սպանում, ինչպես որ Հովսեփի եղբայրները նախ ատեցին նրան և ապա վաճառեցին Եգիպտոս [տե՛ս Ծն. 37.4-29]: ....
Աղտեղի խորհուրդների պատճառ են լինում եղբորը չարախոսելն ու բամբասելը, ատելը կամ հպարտանալը: Այդժամ Քրիստոս Աստված թույլ է տալիս, որ խորհուրդները վրա հասնեն ու միտքդ խավարեցնեն: Իսկ երբ հեզ ես ու խոնարհ, ողորմած, մարդասեր և խաղաղարար, Նա հալածում է խռովարար խորհուրդները, և միտքդ լուսավորվում է: Դարձյալ՝ անմաքուր խորհուրդների պատճառ են լինում աղոթքից ու աշխատանքից ծուլանալը, երբ քեզ տալիս ես քնի ու հանգստյան. այդժամ սատանան խորհուրդների որոմը սերմանում է սրտիդ մեջ ու քո միտքը խավարեցնում: Իսկ երբ արթուն ու զգոն ես, աղոթող և խելամիտ, հալածվում են գարշելի խորհուրդները, և միտքդ լուսավորվում է: Աղտեղի խորհուրդների պատճառ է և այն, որ առավել զբաղվում ես երկրային հոգսերով. այդժամ այլ խորհուրդների հետ մեկտեղ ներխուժում են պոռնկական խորհուրդները և միտքդ խավարեցնում: Իսկ երբ քեզ զսպում ես մարմնավոր խորհուրդներից, [սկսում ես] խորհել հոգևորը, և քո միտքը լուսավորվում է:
Երբ [անմաքուր] խորհուրդներ են գալիս, զարհուրի՛ր, մարտնչի՛ր, խոստովանի՛ր ու ապաշխարի՛ր, որ չընտելանաս ու չսովորես [նրանց], այլ հաղթես: ....
Եվ ինչպես որ թշնամու գալուց առաջ նախ պարսպում են քաղաքը, այդպես էլ դու նախ պարսպիր միտքդ պահքով, աղոթքով ու արտասուքով: Աստված կտեսնի քո ջանքը և միտքդ կլուսավորի:
Մի՛ թերագնահատիր խորհուրդների հանցանքները, քանզի հպարտությունը, նախանձն ու ատելությունը խորհուրդներով են կատարվում և խոշորագույն մեղքեր են: Քանի դեռ թշնամին հեռու է ամրոցից, հեշտ է նրանից զգուշանալ, իսկ երբ նա կռվով գրավի ամրոցը և մտնի ներս, դժվար կլինի այնտեղից հանել նրան: Այդպես էլ դու, քանի դեռ խորհուրդների պատերազմը հեռու է մտքիդ ամրոցից, զգուշացի՛ր նրանից, իսկ երբ կռվով գրավի ամրոցդ ու ներս խուժի, այնժամ առավել դժվարին հոգսեր կպատճառի քեզ: Ուստի զորացի՛ր և խորհուրդներդ միշտ աստվածահաճո՛ պահիր, որպեսզի դառնաս Սուրբ Հոգու տաճար:


Աղբյուր՝ Անանիա Նարեկացի, «Յաղագս խորհրդոց».
ՄՄ ձեռ. 5707, 1386 թ., էջ 330ա-331ա
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

 
sacredtradition.am