русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹՂԹԵՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
(հատվածներ)



Ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մեջ, և նրա մեջ գայթակղություն չկա [Ա Հովհ. 2.10]:

[Ս. Հովհաննես առաքյալը] բազում անգամ է սիրո մասին ճառում, …. Որպեսզի ոչ ոք այս պատվիրանը հարևանցի չհամարի, այլ՝ բոլոր պատվիրաններից մեծ ու հարգելի: Եվ [այս պատվիրանը] պահողներին նա մերթ բարիքների վարձ է խոստանում, մերթ [նրան] հակառակվողներին՝ սպառնալիքներ: Այս խորհրդով էլ ասում է, թե՝ «Ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մեջ»: Տեսնո՞ւմ ես սիրո հատուցումը՝ «բնակվում է լույսի մեջ». Եվ սա փոքր բան չէ, քանզի որպես լույս ենք ճանաչում Տիրոջը, որ ասաց. «Ես եմ աշխարհի լույսը» [Հովհ. 8.12]: Ուստի ակնհայտ է. ով սեր ունի, նա Աստծո մեջ է բնակվում: Եվ ավելի մեծ ի՞նչ պարգև կարելի է խնդրել, քան լույսի մեջ բնակվելը և Աստծո մերձավորությունը:
Եվ [շարունակում է.] «Նրա մեջ գայթակղություն չկա»: Կարծում եմ՝ սա այն է, ինչի մասին Տերն ասաց. «Եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում» [Հովհ. 11.9]: Արդ, ով ընկերոջ սիրով լույսի մեջ է բնակվում, ազատված է մեղքերից: Պողոս [առաքյալն] էլ է բազում գայթակղություններից ազատված համարում այդպիսիներին, երբ խոսում է սիրո մասին. «Սերը,- ասում է նա,- համբերող է, քաղցրաբարո. Սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գրգռվում բարկությամբ, չար բան չի խորհում» [Ա Կոր. 13.4-5]: Եվ այս ամենից առաջ [սիրո] պատվականությունն է ցույց տալիս, քանզի բոլոր առաքինություններն ու աստվածատուր շնորհները առանց [սիրո] ոչինչ են [տե՛ս Ա Կոր. 13.1-3]: ….


Իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է. խավարի մեջ է շրջում և չգիտե, թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը [Ա Հովհ. 2.11]:

….. Սա է սահմանը չարի, բոլոր չարիքներից չարագույնը: «Չգիտե, թե ուր է գնում». Այսինքն՝ մոլորվել է ճանապարհից, քանզի չունի [սերն] իբրև առաջնորդ, որը կարող է նրան դարձյալ արքունական ճանապարհ վերադարձնել, այլ մոլորված շրջում է տարատեսակ մեղքերի մեջ ընթանալով և դատապարտվելով կորստյան: Եվ այս մասին է ասում մեր Տերը. «Երբ կույրն է առաջնորդում կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում» [Մատթ. 15.14]: Կույր է ատելությունը, կույր է ընկերոջ սիրուց զուրկ մարդը: Արդ, ով ատելությունն է իրեն առաջնորդ կարգում, երկուսն էլ խավարն են ընկնում, որովհետև, ասում է, խավարը կուրացրել է նրա սերը: Սա կրկնակի և եռակի չարիք է. նախ՝ որ խավարի մեջ է, երկրորդ՝ խավարի մեջ է շրջում, և երրորդ՝ չգիտե, թե ուր է գնում: Եվ դարձյալ. «որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը», այսինքն՝ ատելությունը, որի անունը խավար է: ….


Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուս Իր կյանքը տվեց մեզ համար. Մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը [Ա Հովհ. 3.16]:

Քրիստոսի սիրուց, ասում է, ճանաչեցինք սերը, այսինքն՝ հավատացինք և հաստատվեցինք, թե ինչպես պետք է սիրել եղբորը: Եվ ի՞նչ էր արդյոք Քրիստոսի սերը. Անեզրական գթություն, անճառ մարդասիրություն և մտքից վեր բարերարություն, քանզի Նա «Իր կյանքը տվեց մեզ համար»: Եվ Իր անձը ոչ թե փառքի և պատվի, այլ անարգանքի ու նախատինքի, բամբասանքի և խաչի [մահվան] հանձնեց: Եվ այս ամենը՝ ո՞ւմ համար. Սիրելիների՞, ո՛չ, այլ՝ ատելիների ու թշնամիների և բազմապիսի մեղավորների:
«Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» [Հովհ. 15.13],- ասաց Ինքը Տերը, Ով Իր անձը կամովին տվեց մեղավորների և ապաշնորհների համար: Արդ, ինչպես որ Նա Իր անձը տվեց մեզ համար, որով մեզ արժանացրեց [Իր] եղբայրը լինելու և յուրային անվանվելու, այնպես էլ մենք պարտավոր ենք մեր եղբայրների համար մեր անձը դնել: Այս խորհրդով [առաքյալն] այդ պատկառելի օրինակը դրեց [մեր] առջև, որպեսզի [գիտենանք, որ] ոչ թե մարդուց սովորեցինք սիրո օրենքը, այլ՝ ամենքի Տիրոջից: Քանզի այսպիսի սիրո օրինակ մարդկանցից ոչ ոք չկարողացավ ցույց տալ նախքան [Սուրբ Հոգու] շնորհի գալը և մահվան թագավորության վերացվելը:
Ուստի մենք պարտավոր ենք մահվան չափ ճիգ գործադրել եղբայրների փրկության համար, ինչը վայելեցինք Քրիստոսի ձրի պարգևներով: Եթե Նա, մինչ մենք թշնամի էինք, սիրեց մեզ և ոչ միայն սիրեց, այլև մահվան չափ սիրեց, մենք ի՞նչ պատասխան պիտի տանք, եթե նույն հոժարությամբ չսիրենք սիրելի եղբայրներին և բարեկամներին: Քանզի եթե նույնիսկ բյուրապատիկ սիրենք՝ սիրո բոլոր տեսակները ցուցաբերելով, [դարձյալ] անչափ հեռու կգտնվենք Նրա [սիրուց], քանզի Նա ո՛չ Իր անձի համար սիրեց ու ո՛չ էլ՝ վարձի: ….
Բայց մենք [Նրա] պես չենք [սիրում], այլ եթե սիրում ենք եղբորը, [երկնային] վարձ ու փառք ենք ակնկալում և մեղքերի թողություն ընդունում: Ուստի մեր անձերի համար իսկ պարտավոր ենք սիրել եղբորը: …. Եվ հատկապես այս պատճառով է մեզնից սեր պահանջում, որպեսզի շատացնի [մեր] վարձը, հաղորդակցի Իր առաքինությանը և դարձնի փառքի ժառանգորդներ: Տեսնո՞ւմ ես, թե որքան քիչ ենք տալիս և փոխարենը [որքա՜ն] շատ ու անկշռելի բարիքներ ընդունում Քրիստոսից:


Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առջև, Աստծո սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ [Ա Հովհ. 3.17]:

Ինչը մեծ էր ու կարևոր և մեզ բարձրացնում հասցնում է Քրիստոսի նմանության, սկզբում դրեց: Այնուհետև ներկայացնում է նվազագույնը, որպեսզի ոչ ոք, առաջինը անհնարին համարելով, չկարծի, թե զրկված է սիրո բարիքից. Այլ նրանց սիրո մի ճանապարհ է ցույց տալիս, որը թեև առաջինի պես չէ՝ ո՛չ կարգով և ո՛չ էլ զորությամբ, սակայն, իբրև սեր, Աստծո կատարյալ սիրուն է արժանացնում: Քանզի ով իր անձը չի խնայում եղբոր սիրո համար, ինչքը ինչպե՞ս պիտի խնայի: ….
Իսկ ինչո՞ւ չասաց՝ «եթե չտա նրան», այլ՝ «եթե փակի իր սիրտը նրա առջև»: Այսպես ասելով՝ կամեցավ բացահայտել անողորմների տմարդության աստիճանը և նրանց անագորույն բարքը, քանի որ չկամեցան հոգալ եղբոր կարիքները, …. Այլ ամբողջովին փակեցին նրա դեմ կարեկցության դուռը, նաև՝ այն, որ Աստված մարդուն բնությամբ կարեկից և կարիքավորներին օգնական է ստեղծել, իսկ նա, ողորմություն չգործելով, մարտնչում է Արարչի [ստեղծած] բնության դեմ: ….
Ով սիրում է Աստծուն, սիրում է նաև իր եղբորը, և այն հոգին, ուր Աստծո սերն է բնակվում, բացում է բախվող դռները, ընդարձակում սիրտը, զվարթացնում միտքը և ողջ հոգին դարձնում զվարթառատ՝ դուրս վանելով ամենայն տմարդություն և [մարդու] հոգին դարձնելով աստվածանման: ….


Որդյակնե՛ր, խոսքերով ու լեզվո՛վ չսիրենք, այլ՝ գործով ու ճշմարտությամբ [Ա Հովհ. 3.18]:

…. Կեղծավոր ու մարդահաճո ոմանց օրինակով է ասում, որոնք քաղցրաբանությամբ սիրո տպավորություն են ներշնչում լսողներին, [սակայն սիրո] գործերից միանգամայն զուրկ են: Դուք բնավ մի՛ նմանվեք նրանց՝ միայն խոսքով սիրելով, այլ նմանվեցեք ձեր Հորը՝ Աստծուն, որ ձեզ սիրեց գործով և ճշմարտությամբ: …. Իսկ գործերը սրանք են՝ օգնել տկարին և լրացնել եղբոր կարիքը, ձեռք մեկնել ընկածներին և արտասվել վշտացածի համար: Այս է ճշմարտությամբ սիրելը, «և հենց դրանով,- ասում է,- ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք» [տե՛ս Մատթ. 5.45]: [Դա կլինի,] երբ առհասարակ և գործնականորեն սերը մատակարարենք բոլորին՝ Հոր քաղցրության և առատաձեռնության նման, Ով Իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և Իր անձրևը բերում արդարների և մեղավորների վրա [տե՛ս Մատթ. 5.45]:


Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 440-445
(փոխադրությունը գրաբարից՝ Շուշան Վարդանյանի)

 
sacredtradition.am